Դեպի վեր

Ալեքսանյանի խոստովանությունը, Արեւիկի թրքուհու կերպարը եւ այլ մանրամասներ Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերայից

bravo.am2 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Ալեքսանյանի խոստովանությունը, Արեւիկի թրքուհու կերպարը եւ այլ մանրամասներ Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերայից

Մանկահասակ Կոմիտասի, թրքուհի Սեւիլի եւ հայուհի Սոնայի ընկերությունը, հավերժի խոստում, հայկական մեղեդիներ, մարդկային արժեքներ ու հակադիր դաժանություն, հայերի ճակատագրեր, որոնք խեղվեցին Համիդյան ջարդերի հետեւանքով. սեպտեմբերի 10-ին՝ կարմիր գորգով եւ հայտնիների ներկայությամբ, տեղի ունեցավ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմում հայ մեծ Վարդապետի կյանքի միջոցով ներկայացվում է հային հետապնդող իրականությունն ու պատմության դաժան էջերը, որոնք համեմված են Կոմիտասի հոգեցունց երաժշտությամբ: Առաջինը հանդիսատեսի դատին ֆիլմը հանձնվել էր 2019 թ.-ին՝ Լոս Անջելեսում, իսկ հայաստանյան պրեմիերան համավարակով եւ պատերազմով պայմանավորված հետաձգվել էր: «Սողոմոնի երգերը» պատմական դրաման, որը Արման Նշանյանը ստեղծել է օսկարակիր պրոդյուսեր ու «Կանաչ գիրքը» ֆիլմի համահեղինակ Նիկ Վալելոնգի (Vallelonga Productions-ից) ու Ասկո Հակոբյանի (Oscar Gold Productions-ից) հետ, հիմնված է իրական դեպքերի վրա: Հիմքում Սիրվարդ Կավուկչանի պատմությունն է:

53


«Կենտրանացել եմ Կոմիտասի մանկության վրա, քանի որ նա իր մոր հետ կապված հազարավոր բանաստեղծություններ ունի, եւ չի կարող մարդու վրա դա չանդրադառնալ, բացի այդ, բոլորս կենտրոնացած բարձրաձայնում, պայքարում ենք 1915 թվականին կատարվածի համար, բայց մինչ այդ արդեն եղել էին հայկական ջարդեր թուրքերի կողմից, որոնց ականատեսը եղել է Կոմիտասը: Մոր մահը, որբությունը, հայերի՝ տարիներ տեւող զանգվածային ջարդը սուլթան Աբդուլ Համիդի կողմից սկսված դեռևս 1881 թվականից իրենց հետքը թողել են նրա վրա: Ես ներկայացրել եմ Կոմիտասի մանկությունը, թե ինչ կյանքով է ապրել հանճարը: Իր վերջին տարիներին նա խռովել է աշխարհից ու լռել, նա չի խելագարվել: Նա ինձ համար չի կարող գժված լինել: Ֆիլմը միայն Կոմիտասի մասին չէ, այլ այդ դարաշրջանում մեր պատմության մասին է, որն աշխարհը պետք է իմանա ու ճանաչի՝ համեմված Կոմիտասի երաժշտությամբ ու շնչով: Շատ կարեւոր է՝ հասկանանք, որ նա մեր Մեսրոպ Մաշտոցն է երաժշտության մեջ, նա հավաքել ու պահպանել է այն երաժշտությունը, որը թղթի վրա չլինելու դեպքում կկորչեր»,-նշում է Արման Նշանյանը:

«Սողոմոնի երգերը» ընտրվել էր Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացներ Հայաստանը 2021 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը, սակայն չընդգրկվեց կազմակերպիչների կողմից:

53


«Քանի որ շատ սուր թեմա է… այլ երկրներ՝ եվրոպական եւ հետխորհրդային, շատ մեծ գումարներ են ներդնում գովազդի եւ PR-ի համար, մերը մենք ապահովել էինք որքանով կարողացել էինք: Կային այլ շատ լավ ֆիլմեր, որոնք ո՛չ սուր հարցեր էին շոշափում: Մենք պետք է այնպես աշխատենք, որ գոնե մեկս ընդգրկվի այնպիսի հարթակում, որտեղ աշխարհը կճանաչի Հայաստանի կինոարվեստը: Փառատոնները, հարգելով պատմությունը, անդրադարձան ու շեշտեցին՝ չեն ուզում, որ լինեն խնդիրներ ու խոչընդոտներ ֆիլմի թեմայի շուրջ»,- մանրամասնում է ռեժիսորը:

53


էկրանային երկարատեւ դադարից հետո այս ֆիլմում առանցքային կերպարներից մեկով՝ թրքուհի Սեւիլ, հանդես է եկել դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը: Անվախ կին է, որը վտանգում է իր եւ ընտանիքի կյանքը՝ հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Պատմությունը ներկայացվում է հենց Սեւիլի տեսանկյունից՝ նրա գրառումների հիման վրա: Դերասանուհին առաջարկը ստացել է Արման Նշանյանից:

«Երբ կարդացի նյութը, այն ինձ միանգամից գրավեց, քանի որ չկա մի հայ, ով անտարբեր կարող է մնալ այս պատմությանը: Ես իմ մեջ ունեի նպատակ իմ մասնագիտության մեջ այնքան հմտանալ, որ կարողանամ իմ խոսքն ասել ե՛ւ որպես դերասանուհի, ե՛ւ որպես մարդ՝ աշխարհին լսելի դարձնելով այս պատմությունը: Արմանի հետ երկար աշխատել ենք ամեն մանրուքի վրա, սա կարեւոր պատմություն է բոլորիս համար: Թրքուհի մարմնավորելիս չեմ հիմնվել ազգության վրա, քանի որ կան այնպիսի համամարդկային արժեքներ, որտեղ ազգությունը լռում է: Անցած տարի եղան դեպքեր, որոնցից հետո հատկապես կրկնակի բարդ է լինելու դիտել ֆիլմը, մենք հիմա չենք կարողանում խ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 490.5
EUR 567 582
RUR 6.66 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր