Դեպի վեր

Այդ օրերին զգացածիս ու ապրածիս հետևանքներն արդեն հաղթահարել եմ. գերությունից վերադարձած Մարալ Նաջարյան

armtimes.com09/14/2021, 5:24

Այդ օրերին զգացածիս ու ապրածիս հետևանքներն արդեն հաղթահարել եմ. գերությունից վերադարձած Մարալ Նաջարյան

Ադրբեջանից՝ Բեյրութ, Բեյրութից՝ Հայաստան. 4 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնված Մարալ Նաջարյանի ճանապարհն է: Այս տարվա մարտին ադրբեջանական կողմը նրան ազատ էր արձակել և ուղարկել Բեյրութ, որտեղ 6 ամիս մնալուց հետո օրեր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Մարալը վերադարձել է Հայաստան։

Ինքնաթիռը վայրեջք կատարեց, դուրս եկավ օդանավակայանից, ու հոգին խաղաղվեց. մեզ հետ զրույցում պատմում է նա: Հայրենիքս է, ասում է Մարալը: Հիմա նպատակ ունի այստեղ աշխատել իր մասնագիտություններով՝ մատնահարդար է, վարսահարդար: Առաջարկներ արդեն ստացել է։ Պետք է գնա, տեսնի՝ որ աշխատանքն է իրեն հարմար:

«Շատ ուրախ եմ: Այս անգամ ավելի սիրահոժար եկած եմ Հայաստան: Հանգստություն եմ զգում, թեթևություն: Խարբերդում եմ ապրում՝ քույրիկիս վարձով տանը, բայց կցանկանայի տեղափոխվել: Շատ լավ կլիներ՝ եթե Երևանում կարողանայի տուն գտնել․ էստեղ մի քիչ դժվարություններ կան, ճանապարհներն են դժվար, տրանսպորտի խնդիր կա»,- ասում է նա:

Դժվարությունների և խնդիրների Մարալը Լիբանանում էլ է հանդիպել։ Պատմում է՝ այնտեղ մարդիկ հոսանքի, ջրի և այլ խնդիրներ ունեն։ «Լիբանանի ժողովուրդը, ովքեր որ ի վիճակի չեն դուրս գալ երկրից, ստիպված են մնալու և այդ դժվարությունները կրելուն: Անհանգստություններ, նեղություններ ավելի այնտեղ ունեցանք»,- ասում է նա: Այս պատճառով է, որ Մարալը որոշել է Հայաստան գալ՝ մշտական բնակության: Որոշ ժամանակ կանցնի՝ իր զավակներն էլ իրեն կմիանան:

Նորից Հայաստան վերադառնալ լիբանահայ Մարալը դեռ վաղուց է ցանկացել, սակայն ադրբեջանական գերության մեջ մնալու մղձավանջները հաղթահարելու համար Լիբանանում վեց ամիս թերապիաներ է ընդունել, իր հետ հոգեբույժ ու հոգեբան են աշխատել, սպասում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր