Վրաստանի տնտեսության աճը 2021 թվականին, ըստ լավատեսական սցենարի, կկազմի 10 տոկոս, իսկ ըստ վատագույն սցենարի՝ 7 տոկոս: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարությունը 2021 թվականին երկրի տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է 4,3 տոկոսից մինչեւ 6,5 տոկոս: Ֆինանսների նախարարությունը դիտարկում է իրադարձությունների զարգացման երեք սցենար: Լավատեսական սցենարի համաձայն, կանխատեսվում է զբոսաշրջության ավելի արագ աճ՝ 2019 թվականի 40-45 տոկոսի մակարդակով: Ենթադրվում է դինամիկ տնտեսական աճ նաեւ տնտեսության մյուս հատվածներում: «Տնտեսության վերականգնումն արդեն սկսվել Է, իսկ ապրիլին գրանցվել է 45 տոկոս աճ, ինչն աննախադեպ ցուցանիշ է եւ բացառիկ դեպք: Մայիսին մենք նույնպես սպասում ենք բարձր ցուցանիշի: Համապատասխանաբար, տնտեսությունը վատագույն սցենարով կաճի 7 տոկոսով, իսկ լավատեսականով՝ ավելի քան 10 տոկոսով»,-ասել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ բարձր տնտեսական աճը կնպաստի աշխատատեղերի ավելացմանը, իսկ զբ...
Կարդալ ամբողջովին