PanARMENIAN.Net - Wi Media ընկերությունը, որը հայաստանյան շուկայում գործում է 2015 թվականից և ունի 250 գործընկեր, որոնց թվում են Վիվա-ՄՏՍ, Ակբա բանկ, SoftConstruct, Digitain և մի շարք այլ խոշոր ու միջին ընկերություններ, ստեղծել է մի սոֆթ, որի ծրագրային լուծումները վերածում են հասարակական WiFi-ը -ը մարքեթինգայինհզոր գործիքի: Սոֆթը, որը բացի Հայաստանից, գործում է նաև 5 այլ երկրում, հաճախորդներին անվճար WiFi տրամադրելու միջոցով հնարավորություն է տալիս բիզնեսներին առաջխաղացնել սեփական ապրանքներն ու ծառայությունները, հետադարձ կապ հաստատել հաճախորդների հետ, ինչպես նաև բարձրացնել ապրանքանիշի ճանաչելիությունը: WiFi գովազդի այս գործիքը կիրառելի է տարբեր հասարակական վայրերում՝ ռեստորաններում, սրճարաններում, թանգարաններում, առևտրի կենտրոններում, հասարակական վայրերում և, իհարկե, օդանավակայաններում։
Wi Media-ի WiFi գովազդային գործիքը հատկապես օդանավակայաններումփոխում է խաղի կանոնները՝ հնարավորություն տալով բիզնեսներին առավել շահավետ ծախսել իրենց գովազդային բյուջեն։
Օդանավակայանի ուղևորների 96%-ն ունի սմարթֆոն, իսկ 76%-ն օգտագործում է այն՝ օդանավակայանի WiFi-ին միանալու համար: Սա եզակի հնարավորություն է՝ հասնելու բավականին ընդգրկուն ու թիրախային լսարանի՝ միլիոնավոր ճանապարհորդների, որոնք ամեն օր անցնում են օդանավակայաններով: Նրանց մի մասը ճանապարհորդում տարվա մեջ տասնյակ կամ նույնիսկ մի քանի տասնյակ անգամներ, ինչն ավելի թիրախային է դարձնում լսարանը՝ ընդգրկելով առավել վճարունակ օգտվողների
WiFi գովազդն ունի բարձր տեսանելիություն՝ 8,4% CTR միջին տոկոսադրույքով, արդյունավերության միջին ցուցանիշի 2,35%-ի համեմատ։ Այն նաև տրամադրում է թիրախային գովազդ: Ճանապարհորդների 70%-ն ասում է, որ նախընտրում է անհատականացված գովազդ ստանալ: Այսպիսով...
Կարդալ ամբողջովին