ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ սպասում է Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ հանդիպմանը։
«Ես անմիջապես շփումներ չեմ ունեցել պարզ պատճառներով: Մեզ համար այժմ շատ էական է, որ մենք լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին», - «Շանթ» հեռուստանընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է Մնացականյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումը հունվարի վերջին էր։
«Մենք բոլոր ուղղություններով ունեինք բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք: Եվ պետք է անցնեինք հաջորդ փուլերին, ինչին բացարձակապես պատրաստ էինք։ Բայց այս համավարակն իրապես խանգարեց և բերեց նոր իրողությունների, նոր զարգացումների, ներքաղաքական տարբեր արտահայտումների, նաև այս իրավիճակին հենց Ադրբեջանում», - ասել է նա։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է՝ Հայաստանին, որպես հարմար թշնամի օգտագործելն, անընդունելի ու անարդյունավետ է։
«Շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հ...
Կարդալ ամբողջովին