Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կործանիչ է բնորոշել սահմանադրական հանրաքվեն՝ հայտարարելով, որ չի մասնակցի դրա քարոզչությանը, այսինքն՝ չի քարոզի «ՈՉ»:
Հատկանշական է, որ մի շարք այլ քաղաքական և փորձագիտական շրջանակներ, որոնք կապված են նախկին իշխող համակարգի հետ, դարձյալ տալիս են հանրաքվեին կոշտ բնութագրում, որպես աղետալի երևույթ, սակայն ձեռնպահ են մնում այն կանխելու դեմ, այսպես ասած, վճռական քայլերից: Մինչդեռ ենթադրվում է, որ որևէ բան կործանիչ գնահատելու պարագայում, աղետալի ազդարարումների պարագայում պետք է հնչի դրա դեմ միասնական պայքարի կոչը, համախմբման, միասնական ճակատի ձևավորման կոչը: Բայց այդ կոչը չկա, ինչն էլ տարօրինակ է դարձնում վախճանաբանական հայտարարությունները, երբ դրանց չի հաջորդում մոբիլիզացիայի կոչը:
Միևնույն ժամանակ, սակայն, կոչի բացակայությունը պարզ է դարձնում թերևս շատ բան: Կոչը բացակայում է, որովհետև դրան հաջորդելու է լռություն, հիմնականում լռություն: Խոսքը հանրային արձագանքի մասին չէ: Դա այլ հարց է: Կոչի պարագայում՝ համախմբվել և պայքարել կործանիչ երևույթի դեմ, պետք է բնականաբար ակնկալվի միասնականություն այն ուժերի շրջանում, որոնք քննադատում են հանր...
Կարդալ ամբողջովին