2008 թվականից Մշակույթի նախարարությունը ամենամյա ֆինանսական աջակցություն է ցույց տալիս ոչ պետական մամուլին, մասնավորապես ազգային փոքրամասնությունների և գրական-մշակութային մամուլին: Տարեցտարի ավելացել է ընդհանուր ֆինանսավորումը, բայց այն կրկնակի ավելացավ հատկապես վերջին երկու տարիներին՝ 40 միլիոն դրամից հասնելով 80 միլիոն դրամի:
Այս տարվա հունիսի 22-ից ԿԳՄՍ նախարարությունը սկսեց հայտեր ընդունել հաջորդ տարվա «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով դրամաշնորհներ հատկացնելու համար: Դրամաշնորհները կտրամադրվեն ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային, մարզային պարբերականների, նաև գրական և մշակութային տպագիր ու էլեկտրոնային պարբերականների համար ներկայացված նախագծերին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն էր, իսկ արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 30-ին:
Ինչպես նշում է ծրագրի համակարգող, ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի մասնագետ Արմեն Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում, այս ծրագրով նախատեսված դրամաշնորհները տրվում են հատուկ նախագծերի համար:
Սարգսյան. – Օրինակ, ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցները լուսաբանեն իրենց համայնքի մշակութային կյանքը, ներկայացնեն իրենց համայնքի արվեստագետներին, գրողներին` հատկապես ժամանակակից, ապահովեն ավանդույթների պահպանումը, փոխանցումը, լեզվի պահպանման հարցերին անդրադառնան: Ազգային փոքրամասնությունների պարբերականները կարևոր խնդիրներ են լուծում նախարարության տվյալ դրամաշնորհի շրջանակում: Գրական և մշակութային պարբերականներին աջակցությունն էլ է շատ կարևոր, որովհետև հատկապես վերջին երկու տարում, երբ ծրագրի բյուջեն ավելացել է: Հիմա ընդհանուր ծրագրի բյուջեն կազմում է 84 միլիոն դրամ, նախկինում 40. 47, 60... քիչ-քիչ աճեց: Նախարարությունը աջակցում է հատկապես գրական-մշակութային մամուլին տալով հոնորարային ֆոնդեր: Այսինքն` պարբերականները, որոնք նախարարությունից ստանում են աջակցություն, պետք է վճարեն հոնորարներ: Իհարկե, հոնորարների չափը, ում են վճարելու, դա թողնված է խմբագրությանը, բայց որ նախարարությունը տալիս է հոնորարային բյուջե, դա փաստ է, և կարծում եմ, վերջին տարիներին քննադատության` լայն իմաստով` և' արվեստի քննադատություն, և' մշակույթի քննադատություն, գրաքննադատություն, և ստեղծագործողների համար կարևոր նախագիծ է, որովհետև մի շարք հարցեր է լուծում: Դուք հիշում եք, որ նախկինում պարզապես անվճար էին հրապարակում գրողները իրենց գործերը:
«Ազատություն». – Բայց այսօր էլ քննադատները ասում են, որ իրենց չեն վճարում, դրա համար էլ իրենք քննադատական հոդվածներ չեն տպագրում:
Սարգսյան. – Ես կարծում եմ, որ այսօր լուսաբանող հարթակները շատ են, և քննա...
Կարդալ ամբողջովին