ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ արտակարգ դրության պայմաններում մեկ շաբաթ մարդկանց տեղաշարժի խստացումները բազմաթիվ հարցեր են առաջացրել, որոնց պատասխանները իշխանությունները չեն տվել։
Մասնավորապես, Մարուքյանը պնդում է, որ չկա հստակ տեղեկություն, թե ինչպես են այս ժամանակահատվածում ապրելու օրավարձով վարձատրվող անձինք։
«Աշխարհի որևէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն՝ նստեք տանը, և նրանց հացի խնդիրը չլուծեն։ Դրան գումարած՝ կոմունալների վարձերը ուզում են, ցանցերից ասել են՝ չեն անջատի, գազից և ջրից դեռ տեղեկություն չկա, բայց պիտի համալիր լուծումներ տրվեն», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին Կենտրոնական բանկում հարկատուներն իրենց վճարած հարկերով ունեն 377 մլրդ դրամ, որը ժողովրդի փողն է և թիրախ...
Կարդալ ամբողջովին