Ֆրանսիական էստրադայի վառ աստղերից մեկի՝ Զազի երևանյան համերգը կբացեն «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զազի երևանյան համերգն անցկացվելու է «Հայա» փառատոնի շրջանակում: Այն տեղի կունենա հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում:
Համերգի հրավիրյալ կատարողն է հայ սիրված դուդուկահար Կամո Սեյրանյանը, որը հանդես կգա Զազի հետ:
Հուլիսի 1-ին փառատոնի անվանի հյուրը կլինի ռեփ երաժիշտ 50 Cent-ը, իսկ «Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նախագծի համերգը կանցկացվի հուլիսի 9-ին:
«Հայան» նոր նախագիծ է, որի նպատակը Հայաստանում համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ ստեղծելն է: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատեսներ ունեցող լայնընդգրկուն միջ...
Կարդալ ամբողջովին