«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ԱՊՀ երկրներից Հայաստանը մարդասիրական օգնություն չի ստացել: Հայաստանին մարդասիրական օգնություն չի ուղարկվել նաեւ Ռուսաստանից, մինչդեռ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՌԴ-ից ՀՀ ստացվել էր 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Ուկրաինայից ո՛չ անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին է մարդասիրական օգնություն եկել Հայաստան, ո՛չ էլ այս տարվա նույն ժամանակահատվածում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները ընդհանուր հաշվով փոքր-ինչ ավելացել են:
Անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 8 մլն 84 հազար 300 դոլար, իսկ այս տարվա նույն ...
Կարդալ ամբողջովին