Դեպի վեր

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 38–ամյա տղամարդը Hyundai Galloper–ով մոտ 200 մետր գահավիժել է անդունդը. դին դուրս են բերել փրկարարները. նա երեկվանից որոնվում էր հարազատների կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com09/23/2021, 2:36
  • Email
  • Facebook
  • Twitter

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 38–ամյա տղամարդը Hyundai Galloper–ով մոտ 200 մետր գահավիժել է անդունդը. դին դուրս են բերել փրկարարները. նա երեկվանից որոնվում էր հարազատների կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում Hyundai Galloper մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գահավիժել է անդունդը և կան կասկածներ, որ հնարավոր է, տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ լինեն:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Փրկարարներն ու ոստիկանները Վայքի հիվանդանոցի բժիշկների հետ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ տղամարդու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնույան ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 474.5 481.5
EUR 548 561
RUR 6.72 6.92
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր