PanARMENIAN.Net - Ucom ընկերության շարժական կապի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ փաթեթների նոր և առկա բաժանորդները կարող են օգտվել Ucom բջջային հավելվածի թարմացված տարբերակից՝ ներբեռնելով այն App Store-ից կամ Google Play-ից: Հավելվածը թույլ է տալիս անմիջապես սմարթֆոնից հեշտ ու արագ կառավարել ոչ թե մեկ, այլ մի քանի Ucom հաշիվ, տեսնել գործող փաթեթները և դրանց ներառումները, կառավարել ակտիվացված փաթեթները կամ անցում կատարել ընդլայնված հնարավորություններով այլ փաթեթների, կցել բանկային քարտեր ու արագ լիցքավորել անհրաժեշտ օգտահաշիվը, ինչպես նաև կարգավորել կցված, օգտահաշվի ավտոմատ լիցքավորումը։
Հավելվածի թարմացված տարբերակն առանձնանում է տարբերվող ու ճիշտ դասավորվածություն ունեցող դիզայնով, ունի «Լույս» և «Մութ» ռեժիմներ։ Իրենց ժամանակը խիստ գնահատող բաժանորդները կարող են ինքնուրույն վերլուծել ծախսերը, նույնիսկ տեսնել ելքային հեռախոսազանգերը մինչև 2 ամիս ժամանակահատվածում, պարզաբանում պահանջող դեպքերում էլ՝ ուսումնասիրել հաճախ տրվող հարցերի շարքը կամ առցանց զրուցել Ucom մասնագետի հետ: Եթե այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջացել անձամբ այցելել Ucom վաճառքի ...
Կարդալ ամբողջովին