Դեպի վեր

Արսեն Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

armenpress.am01/11/2019, 3:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Արսեն Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ,

ահա և ավարտին մոտեցավ իմ աշխատանքային կյանքում ևս մեկ կարևոր շրջան։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին ներկայացրել եմ զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու դիմում։

Հավաստիացնում եմ, որ այդ քայլին դիմել եմ մեծ հպարտությամբ և ուրախությամբ։ Պարոն Բաբլոյանի ղեկավարությամբ աշխատածս ժամանակաշրջանն իր խոր հետքն է թողել, իսկ այդ ընթացքում ստացածս գիտելիքներն ու փորձը մշտապես լինելու են ամենամեծ հարստություններիցս։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, ով ինձ հնարավորություն տվեց իրացնելու մասնագիտական հմտություններս ու գիտելիքներս:

Հայաստանի Հանրապետությանն արդեն շուրջ 13 տարի փորձել եմ ծառայել անմնացորդ։ Պետական պաշտոններ զբաղեցնելիս ինձ համար մշտապես գլխավորը եղել է պատասխանատվությունն ու արդարամտությունը։ Ամենադժվար որոշումներն ընդունելիս անգամ փորձել եմ չդավաճանել այս երկու` ինձ համար ամենագլխավոր սկզբունքներին:

Պետական ծառայության ողջ ընթացքում ինձ մշտապես զգացել եմ ամուր, պահպանել եմ սկզբունքներս ամբողջությամբ, քանի որ երբեք չեմ մտահոգվել պաշտոնս թողնելու հեռանկարից։ Պաշտոնն ինձ համար մշտապես եղել է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 488.5
EUR 567 579
RUR 6.56 6.76
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր