«Մեր հայ գործընկերների հետ քննարկումները շատ օգտակար էին՝ ավելի լավ հասկանալու այն մտահոգությունները, որ Հայաստանը ունի ներկա իրավիճակում՝ անվտանգության, մարդասիրական խնդիրների կապակցությամբ: Շատ հստակ է, որ շարունակական խաղաղությունը կարող է ձեռք բերվել համակողմանի լուծումների արդյունքում: Սրա համար իրական և անկեղծ ջանքեր են պահանջվում երկու կողմերից: Այս ջանքերը պետք է հիմնված լինեն քաղաքական կամքի և հանձնառության վրա՝ իրականացնելու այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել մինչ օրս: Մեր այցը շատ հստակ ցուցիչ է այն կարևորության, որը մենք, որպես Եվրամիություն, վերագրում ենք ամբողջ Հարավային Կովկասին», - հայտարարեց Մքալիսթերը:
Տվյալ համատեքստում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահը կարևորեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններում:
«Այս նախաձեռնության շրջանակներում վարչապետ Փաշինյանը ապրիլին և մայիսին Բրյուսելում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ», - հիշեցրեց Մքալիսթերը՝ հավելելով. « Մենք հուսով ենք, որ Եվրամիության ներդրումը օգտակար կլինի երկարատև խնդիրները լուծելու և տևական խ...
Կարդալ ամբողջովին