«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին մասնակցում են երկու երկրների հեղինակավոր համերգասրահների, թատրոնների և այլ կառույցների ղեկավարներ, բժիշկներ, գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլք:
Դմիտրի Պետրովիչ, Վիկտոր Գրիգորեվիչ, Ալեքսանդր Գրիգորեվիչ, Վլադիմիր Գյորգևիչ Արա Խզմալյան, Միխայիլ Եֆիմովիչ Էռնա Ռեվազովա, Սվետլաննա Սահակյան Դմիտրի Պետրովիչ, Վիկտոր Գրիգորեվիչ, Ալեքսանդր Գրիգորեվիչ, Վլադիմիր Գյորգևիչ Արա Խզմալյան, Միխայիլ Եֆիմովիչ Արմեն Մուրադյան, Ռուբեն Բաբայան Արա Խզմալյան, Միխայիլ Եֆիմովիչ Վասիլի Վիկտորովիչ, Վլադիմիր Գյորգևիչ Լուսանկարները` Տաթև ԴուրյանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ 2022 թվականին հայ-ռուսական մշակութային օրակարգը բավականին հագեցած է եղել. Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում անցկացվել է «Հայաստանի մշակութային օրեր» միջոցառումը, որին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը: Երևանում և Հայաստանի մարզերում էլ անցկացվել է «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:
«Ակտիվ փոխայցելություններ են եղել նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի միջև: Երեք օր առաջ Սանկտ Պետերբուրգից վերադարձավ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը ելույթ էր ունեցել Մարիինյան թատրոնում, Սանկտ Պետերբուրգում են եղել նաև Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ու տնօրեն Վարդան Մկրտչյանը: Կապեր են հաստատվում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և ԳԻՏԻՍ-ի միջև: Տարվա ամենակարևոր, խորքային հոգևոր մշակութային իրադարձություններից մեկը աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի այցն էր Հայաստան, որը ելույթ ունեցավ Զվարթնոցի տաճարի տարածքում, Գյումրիում, Երևանում, և մենք մինչ օրս այդ համերգների տպավորության տակ ենք: Նրա հետ քննարկում ենք Երևանում հայ ժամանակակից կոմպոզիտորների շաբաթ անցկացնելու հարցը»,-ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով համաժողովին՝ նա նշեց՝ նման հարթակի ձևավորման առաջարկն արել է ռուսական կողմը: Ըստ Խզմալյանի՝ այն հնարավորություն կտա երկխոսելու, ձևակերպելու, բարձրաձայնելու հարցեր, որոնք հուզում են շատերին, և այդ հարցերն իմաստավորելու հայ-ռուսական ռազմավ...
Կարդալ ամբողջովին