ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Օհանջանյանի փոխանցմամբ՝ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Մովսես Հակոբյանը մի շարք տեղեկություններ էր հայտնել պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված քայլերի մասին։ Նա, մասնավորապես, նշել էր, որ պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կ...
Կարդալ ամբողջովին