«ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ստացված գրության հիման վրա կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ, Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ՝ պարտադիր պայմանով, որ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար 100, 80 և 70 միլիոն դրամ ներդրումներ կատարի և որպես սոցիալական երաշխիք 350, 500 և 700 աշխատատեղ ապահովի։
Հիշյալ կինը, ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքին խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, կանխամտածված չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ, ընկերությունը կառավարվել է անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել նաև հարկային մարմնինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, ինչի հետևանքով 2003 թվականի դեկտեմբերին ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։
Սնանկ ճանաչվելուց հետո, առանց որևէ փաստական հիմնավորման ընկերության 717․166․000 դրամ արժողությամբ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121․347․000 դրամ և կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն, ինչից հետո սկսվել է ընկերության գույքի աճուրդային օտարման գործընթաց։ ...
Կարդալ ամբողջովին