Լոռու մարզի Արջուտ բնակավայրի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով քաղաքացու վնասվածք ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ:
Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասված է․
«2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկի ջեռուցման համակարգը պայթելու հետևանքով կան տուժածներ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տանը ջեռուցման գազի կաթսային զուգահեռ տեղադրված է եղել նաև ինքնաշեն կաթսա՝ նախա...
Կարդալ ամբողջովին