Դեպի վեր

«Դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում և նրա շրջակայքում»

panorama.am10/27/2022, 6:30
  • Email
  • Facebook
  • Twitter

«Դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում և նրա շրջակայքում»

Եվրոպական Խորհրդարանում վերջին ամիսներին մշակվում է «Մշակույթի և միջազգային մշակութային հարաբերությունների նոր եվրոպական օրակարգը 2023-2026 թվականների համար» (Implementation of the New European Agenda for Culture and the EU Strategy for International Cultural Relations) զեկույցը, որտեղ մշակութային գլոբալ քաղաքականության արդյունավետ իրականացման ռազմավարության համար, ի թիվս այլ հրատապ հարցերի, կարևորվել է ԼՂ մշակութային արժեքների պաշտպանության հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից։

Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ներկայացնել լրամշակում, որով հղում կկատարվեր ԵԽ կողմից 2022թ. մարտին ընդունված՝ ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևին, որում Ադրբեջանին ուղղված հստակ և քննադատական ուղերձներ կան՝ (հաշվի առնելով 2015 թվականի ապրիլի 28-ի «ISIS/Da’esh» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված մշակութային վայրերի ոչնչացման և 2022 թվականի մարտի 10-ի Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ իր որոշումները.)

«Լրամշակումների ներկայացման վերջնաժամկետը (սեպտեմբերի 16) համընկավ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետ, և Նատալի Լուազոն (Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր) ներկայացրեց նաև առանձին լրամշակում՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքը և 2021 թվականի դեկտեմբերի 7-ի դատարանի որոշումը. Դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերսկսված ագրեսիան, որն էլ ավելի է վտանգի ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը. կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ դնի ռազմական գործողություններին և մասնակցի Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ մեխանիզմներ տեղակայելով՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը)»:

Մեկ այլ լրամշակում ներկայացվեց ԵԺԿ խմբակցության հույն և կիպրացի ութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 400 407
EUR 429 445
RUR 4.41 4.67
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր