Դեպի վերեւ

PicsArt-ը հենց այն օրինակն է, որ Հայաստանում կարող են ստեղծվել աշխարհը շուռ տվող նախագծեր (ֆոտո)

news.am01/26/2017, 1:35
  • Email
  • Facebook
  • Twitter

PicsArt-ը հենց այն օրինակն է, որ Հայաստանում կարող են ստեղծվել աշխարհը շուռ տվող նախագծեր (ֆոտո)

PicsArt-ը հայ ծրագրավորողների ստեղծած հաջողված ծրագրերից է։Այն իրենից ներկայացնում է բջջային հավելված եւ սոցիալական ցանց լուսանկարների և տեսանյութերի խմբագրման բազմաթիվ հնարավորություններով, աշխատում է Android, iOS և Windows հարթակներում։ Հավելվածն ունի 350 միլիոնից ավելի ներբեռնում, ամսական 85 միլիոն ակտիվ օգտատեր, 300-ից ավելի աշխատատեղ միայն Երևանում։ Եվ այս ձեռքբերումները՝ ընդամենը 5 տարվա ընթացքում։ PicsArt-ի օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանում կարողանում են ստեղծել պահանջված լուծումներ։

PicsArt ընկերության գլխավոր և տեխնոլոգիական տնօրեն Միքայել Վարդանյանը նկատում է, որ հավելվածի մասին տեղեկությունը տարածում են հենց PicsArt-ից օգտվողները։ Մեկը մյուսին փոխանցելով՝ օրգանիկ աճ է գրանցվում, և օգտատերերն իրենք են դառնում հավելվածը գովազդողները՝ ավելացնելով ներբեռնումների թիվը։

Ընկերության գլխավոր և տեխնոլոգիական տնօրենն ընդգծում է, որ իրենց նպատակն է լինել դաշտի առաջատարների՝ Ֆեյսբուքի, Ինստագրամի, Սնապչատի հետ նույն հարթության վրա։ PicsArt-ն այդ ճանապարհին է, և այսօր App Store-ում այն թոփ հավելվածների թվում է։

PicsArt-ը հենց այն օրինակն է, որ Հայաստանում կարող են ստեղծվել աշխարհը շուռ տվող նախագծեր։ Ի դեպ, ՀՀ վարչապետն օրերս տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում շեշտել էր, որ մեզ պետք են աշխարհը շուռ տվող ծրագրեր, որոնք կօգնեն զարգացնել ՏՀՏ ոլորտը, բիզնեսը, շուկան: Մեր զրուցակիցը նշում է, որ ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ արդեն իսկ կառավարությանը ներկայացրել են փաթեթ, որտեղ նշված են այն ուղղություններն ու կետերը, որոնց շնորհիվ կարելի է էական առաջընթաց արձանագրել։

«Պետք է այնպես անել, որ նոր աշխատատեղեր ստեղծվեն։ Այս պահին ոլորտում 8 հազար ինժեներ-ծրագրավորողներ ունենք։ Ներկայացրել ենք ծրագիր, որի միջոցով մինչև 2025 թվականը այդ թիվը կարող ենք հասցնել 40 հազարի։ Ընդ որում, այդ 40 հազարը կարող է բազմապատկվել, քանի որ ՏՀՏ ոլորտի զարգացումն իր հետ կբերի նաև հարակից այլ ճյուղերի զարգացման ու մասնագետների պահանջարկի»,- ասում է Միքայել Վարդանյանը։

Ներկայացրած փաթեթում բարեփոխումների առաջարկներ կան նաև կրթության ոլորտից։ Ըստ փաթեթի հեղինակների՝ ոլորտի զարգացումը կարող է ապահովել նաև տեխնոլոգիական մասնագետների ներգաղթ։ Առաջարկներում կան նաև հարկային փոփոխությանն առնչվող հարցեր, որոնք կխրախուսեն ՏՏ ոլորտը։ Մեր զրուցակիցը նշում է, որ փաթեթի հետ կապված առաջին արձագանքն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484.5 487
EUR 518.5 522
RUR 8.07 8.17
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ