Դեպի վերեւ

Զարուհի Փոստանջյանը կարող է դեմ լինել դաշինքով մասնակցելուն, ինչպես կարող է դեմ լինել կուսակցության ցանկացած անդամ. «Փաստ»

orer.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Զարուհի Փոստանջյանը կարող է դեմ լինել դաշինքով մասնակցելուն, ինչպես կարող է դեմ լինել կուսակցության ցանկացած անդամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ որոշում կայացրեց «Ժառանգություն» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ:

– Դեռևս որոշում չենք կայացրել:

– Իսկ կուսակցությունում ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է:

– Շատ նորմալ իրավիճակ է: Աշխատանքային:

– Ե՞րբ եք նախատեսում քննարկում անցկացնել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

– Ամեն օր էլ դա կարող է տեղի ունենալ:

– Դու քո դիրքորոշումը չե՞ս փոխել դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

– Ո՛չ: Ես կողմնակից եմ ընտրություններին դաշինքով գնալու տարբերակին:

– Թեկուզ` ոչ գաղափարական հիմք ունեցող դաշինքո՞վ:

– Իսկ այսօր ո՞ր գաղափարական ուղղությունը կա Հայաստանում: Կամ կա՞ քաղաքական դաշտ, որ գաղափարական էլ լինի:

– Այդ դեպքում, եթե մարտավարական խնդրի շուրջ ձևավորվի դաշինքը, ապա ո՞րն է լինելու մարտավարական այդ խնդիրը` իշխանափոխությո՞ւնը:

– Իշխանափոխությունը ընդամենը նախնական քայլ է: Ամենակարևորը արմատական բարեփոխումներն են: Այն է` Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը: Նաև այնպես պետք է անել, որ երկրում լինի պայքարի դաշտ: Նվազագույնը գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պայքարելու հնարավորություն ունենա:

– Իսկ առանց գաղափարական հենքի ձևավորվող դաշինքն այդ հնարավորությունը կընձեռի՞:

– Քաղաքացի պահելուց ավելի մեծ գաղափար այսօր Հայաստանում չկա:

– Արմեն, իսկ ձեր կուսակցության մեջ շատե՞րն են Ձեր կարծիքը կիսում:

– Մեծամասնությունը:

– Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, որ մեծամասնությունը չի կարողանում իր որոշումը կայացնել:

– Որովհետև դեռևս որոշում կայացնելու անհրաժեշտություն չունի:

– Իսկ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները կամ այդքան ծավալվող խոսակցությունները միայնակ ընտրությունների գնալու վերաբերյալ, պաշտոնական քննարկումներից դուրս եղող խոսակցություննե՞ր են ընդամենը:

– Նա կարող է դեմ լինել դաշինքով մասնակցելուն: Ինչպես և կարող է դեմ լինել կուսակցության ցանկացած ան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 487
EUR 519 524
RUR 8.16 8.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ