
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ալերգոլոգ, իմունոլոգ Սևան Իրիցյանը, կարիք կա ավելի ինտենսիվ արձագանքելու առաջնային իմունային անբավարարության խնդրին, բժշկական շրջանակի, հասարակության ուշադրությունը հրավիրելու դրա վրա, որն ամբողջ աշխարհում նոր է ուսումնասիրվում:
«Նույնիսկ զարգացած երկրներում վերջին տասնամյակներում են այդ խնդրին ուշադրություն դարձրել: Շատերը կարծել են, որ դրանք խիստ հազվադեպ համարվող հիվանդություններ են, սակայն աշխարհի մի շարք երկրներում ինտենսիվ աշխատանքը թույլ տվեց հայտնաբերել ավելի մեծ թվով հիվանդների: Եթե տարիներ առաջ 100 հազարից մեկի մոտ էր խնդիրը հայտնաբերվում, ապա համապատասխան ուսումնասիրություններից հետո, պատկերը փոխվեց: Արդեն 100 հազարից 16-ի մոտ է այն հայտնաբերվում: Ահա այդ արդյունքներն էլ առիթ դարձան, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի առաջնային իմունային անբավարարության խնդրին»,-ասաց Սևան Իրիցյանը: Նա նկատեց, որ հասարակությունը լավ տեղեկացված է ուռուցքային հիվանդություններից, սրտի անբավարարությունից: Այնինչ՝ առաջնային իմունային անբավարարության խնդրի մասին իրազեկվածությունը շատ ցածր է, այդ տեսանկյունից նույնիսկ անելիք կա բժիշկների շրջանում:
«Լսելով առաջնային իմունային անբավարարություն, շատերը պատկերացնում են, վատ իմունիտետ, սակայն խնդիրը շատ ավելի խորն է: Այն իմունային համակարգի որևէ օղակի խանգարումն է, որը կարող է հագեցնել մի շարք խնդիրների, այդ թվում կյանքի հետ անհամատեղելի վիճակների: Արդեն 400-ից ավելի հիվանդություններ կան, որոնք կապվում են առաջնային իմունային անբավարարության հետ, ու երևի շատերը կզարմանան, որ իմանան երևանյան հիվանդությունը ևս դրանց թվում է»,-ասաց նա:
Առաջնային իմունային անբավարարության իրազեկման շաբաթի շրջանակում Հայաստանում մասնագետների համար դասախոսություն կկարդա Թեհրանի բժշկական համալսարանի կլինիկական իմունոլոգիայի պրոֆեսոր, Իրանի իմունային անբավարարության գիտահետազոտական կենտրոնի նախագահ Նիմա Ռեզաեն: Նա առաջին անգամ չէ Հայաստանում: Նախորդ տարի արդեն հնարավորություն ունեցել է դասախոսություն կա...
Կարդալ ամբողջովին