«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրությունն «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացվեց օգոստոսի 4-ին «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի բացօթյա հարթակում:
Մեզ հետ զրույցում Դավիթ Աբրահամյանն ասաց, որ ակամայից է անտեսանելի դարձել: «Այն մարդիկ, որոնք դիտել են ներկայացումը, կհասկանան, որ այդպես ստացվել է: Մեր քաղաքում շատ է անտարբերությունը, միմյանց նկատմամբ անփույթ վերաբերմունքը, այդ պատճառով ասես ես էլ եմ դարձել անտեսանելի: Երբեմն իմ վրայով անցնում են ու գնում»,-պարզաբանեց Աբրահամյանը:
Դերասանը պատմեց, որ երկու տարի առաջ ավտովթարի է ենթարկվել: Պատահարը պատճառ է դարձել, որ նա վերարժևորի կյանքը, կարևոր արժեքները: «Հենց այդ շրջանում գրեցի մի կարճ պատմվածք՝ կապված վերոնշյալ դեպքի հետ: Հետագայում կարծեցի, որ այն կարելի է ներկայացման վերածել: Իհարկե, բեմադրության մեջ վթարին շատ փոքր հատված է հատկացված, քանի որ ավելի թեթև, ուրախ մթնոլորտում է հանդիսատեսը կարող լուրջ երևույթներն ընկալել»,-շեշտեց Դավիթն ու հավելեց, որ ներկայացումը կյանքը գնահատելու, մարդկանց սեր փոխանցելու մասին է:
Դերասանն իր գրած «Անտեսանելին» ստեղծագործությունն ամբողջացնելու նպատակով ներկայացման մեջ օգտագործել է Գաբրիել Գարսիա Մարկեսի, Չարլզ Բուկովսկու և Դավիթ Մուրա...
Կարդալ ամբողջովին