Իջևանի «ՍՕՍ-Մանկական Գյուղի» տներում բնակվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Այստեղ նրանք ստանում են խնամք, դաստիարակություն և կրթություն, ճիշտ, ինչպես ընտանիքում։ Բարեգործական ծրագիրը նաև ամեն ինչ անում է, որպեսզի, հնարավորության դեպքում, երեխաները վերամիավորվեն կենսաբանական ընտանիքին։
Այսուհետև Իջևանի «ՍՕՍ-Մանկական Գյուղը» շնորհիվ իր գործընկերներ Ակբա բանկի ու բանկի Visa ԲԱՐԵՐԱՐ քարտապանների կունենա էներգիայի այլընտրանքային աղբյուր։ 50կՎտ հզորությամբ արևային կայանը գյուղը կթոթափի ֆինանսական մեծ բեռից՝ ապահովելով երկարաժամկետ խնայողություններ։
Սա ծրագրի 2-րդ փուլն է. դեռ 2018-ին Ակբան այստեղ նույն Visa ԲԱՐԵՐԱՐ ծրագրով, որն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, տեղադրել էր 14 արևային ջրատաքացուցիչ՝ ամբողջությամբ լուծելով ջրի տաքացման խնդիրը։
«Շարունակելու ենք Visa ԲԱՐԵՐԱՐ քարտի ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքները, որ մեր հաճախորդներից հնարավորինս շատ մարդիկ դառնան բարերար: Ընդ որում, բարերար դառնալու համար ընդամենը պետք է վճարումները կատարել Visa ԲԱՐԵՐԱՐ քարտով, մնացածը մենք ինքներս ենք կատարում մեր շահույթի հաշվին: «ՍՕՍ-Մանկական Գյուղում» իրականացված այս ծրագիրը կարևոր էր մեզ համար նաև, որ բացի խնայողություններից, այստեղ ապրող շուրջ 100 երեխա իրենց կյանքում ու կենցաղում տեսնեն, թե վերականգնվող էներգիան որքան կարևոր է ու մենք հուսով ենք, որ իրենք էլ, երբ մեծանան, կլինեն այն ջատագովներից մեկը, որ մեր երկիրը մաքուր էներգիայով սնվի ու շրջակա միջավայրը չաղտոտենք կամ, որքան հնարավոր է քիչ աղտոտենք»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Մելքոնյանը:
«Արևային էներգիայի նման ծրագրերը դեռ 5 տարի առաջ տարածված չէին, և հիմնադրամն առաջիններից էր, որ սկսեց խթանել արևային էներգիայի և, ընդհանրապես, վերականգնվող էներգիայի զարգացո...
Կարդալ ամբողջովին