Իտալական «Ռոման» մայիսի 4-ին երկու հայտարարություն տարածեց՝ մարզչական փոփոխությունների վերաբերյալ։
Նախ հայտարարվեց, որ թիմի պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Այնուհետև հայտնի դարձավ, որ իտալական ակումբը գլխավորելու է մեկ այլ պորտուգալացի մարզիչ, հանրահայտ Ժոզե Մոուրինյուն։ Վերջինս նախկինում մարզել է պորտուգալական «Պորտուն», անգլիական «Չելսին» (երկու անգամ), իտալական «Ինտերը», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»։ «Պորտուն» և «Ինտերը» Մոուրինյուի գլխավորությամբ նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր։ Բացի այդ, նրա գլխավորած թիմերը տարբեր տարիների դարձել են Պորտուգալիայի, Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի չեմպիոններ։
Հիշեցնենք, որ «Ռոմայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում մասնակցել է Իտալիայի առաջնության 30 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդ որում, բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները Մխիթարյանը կատարել է մինչև մարտի 7-ը, երբ վնասվածք ստացավ ու չկարողացավ հանդես գալ մոտ մեկ ամիս։ «Ռոման» ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 7-րդ տեղը, ընդ որում չի կարողանում հաղթել վերջին 4 հանդիպումներում։ Բացի այդ, թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որի առաջին խաղում 2-6 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հենց վերջին անհաջողությունների պատճառով էլ ակումբի ղեկավարությունը որոշել է մրցաշրջանից հետո դադարեցնել համագործակցությունը Ֆոնսեկայի հետ։
Մխիթարյանը նախկինում արդեն հանդես է եկել Մոուրինյուի գլխավորությամ...
Կարդալ ամբողջովին