Դեպի վերեւ

Yandex Taxi vs gg. տաքսի պատվիրե՞լ եք

newsarmenia.am06/23/2016, 8:15
  • Email
  • Facebook
  • Twitter

Yandex Taxi vs gg. տաքսի պատվիրե՞լ եք

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ հանգստյան օրերին տեղի ունեցած BarCamp Yerevan 2016 ութերորդ երիտասարդական (չ)կոնֆերանսի գլխավոր իրադարձությունը դարձավ օնլայն տաքսի ծառայությունների հակամարտությունը: Yandex Taxi օնլայն ծառայության ներկայացումը խիստ դժգոհություն առաջացրեց հայկական շուկայում արդեն գործող հայրենական ընկերության մոտ, որը որոշեց պայքարել նոր մրցակցի դեմ ոչ միայն շուկայական մեթոդներով: Yandex-ը սկսում է և ... Yandex Taxi-ի մարքետինգի տնօրեն Դանիլ Շուլեյկոն BarCamp Yerevan 2016-ի ժամանակ հայտնել է, որ ռուսական ընկերությունը կսկսի իր աշխատանքը Հայաստանում հուլիսի 1-ից: Ընդ որում, ընկերությունը նախատեսում է առաջարկել շատ ավելի ցածր սակագներ, քան այժմ գործում են հայկական շուկայում: Առաջին երկու կիլոմետրը կարժենա 100 դրամ, և ևս 100 դրամ` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրի համար։ «Վարորդներն ավելի շատ գումար կվաստակեն, իսկ ուղևորներն ավելի քիչ կծախսեն», - նշել է նա։ Ընդ որում, Yandex Taxi-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ Երևանում տաքսու շուկան զգալիորեն տարբերվում է մոսկովյան շուկայից: Երևանում 1,054 մլն մարդուն բաժին է ընկնում շուրջ 25 հազար տաքսի. 1 մեքենա` 42 մարդու համար: Եվ միայն դրանց կեսը պաշտոնական լիցենզիա ունի: Երևանում 40 մարդուն բաժին է ընկնում 1 մեքենա, Մոսկվայում` 200 մարդուն: Այդ իսկ պատճառով ծառայությունն առավել որակյալ դարձնելն այնտեղ ավելի դժվար է, քանի որ հարկավոր է ավելի շատ օպտիմալացնել ալգորիթմերը, ավելի շատ ներդրում կատարել», - ավելացրել է նա: Շուլեյկոն նաև նշել է, որ Yandex-ը, հայկական շուկա դուրս գալու կակապցությամբ, է Երևանի քարտեզ է մշակում, և մի քանի շավաթից այն պատրաստ կլինի: «Հենց այս պահին քաղաքի փողոցներով երթևեկում են շուրջ 50 հեծանվորդներ, որոնք պարզապես լուսանկարում են ձեր քաղաքը` մեզ համար ստեղծելով Երևանի լավագույն քարտեզը, դա մեր առանձին նվերն է այս երկրին», - ընդգծել է Շուլեյկոն: gg-ի նյարդային արձագանքը gg հայկական ընկերության համահիմնադիրներից մեկը` Խաչատուր Գրիգորյանը, իր խոսքում բացասաբար արձագանքեց Yandex Taxi-ի հայկական շուկա դուրս գալուն: Եվ, մասնավորապես, բացասաբար ընդունեց այն փաստը, որ նրանց հնարավորություն էր տրվել ներկայանալ BarCamp Yerevan-ի ընթացքում: «Դավաճանություն է այս միջոցառմանն իրեն լկտիաբար պահող նման մրցակից ընկերությանը մեր ռեսուրսներով գովազդելը», - հայտարարել է նա: Գրիգորյանը տեղեկացրել է, որ երկու ամիս առաջ նրանց այցելել են Yandex Taxi-ի ներկայացուցիչները և առաջարկել գնել gg-ն: «Նրանք 4 մլն դոլար էին առաջարկել մեր ընկերության համար: Եվ սպառնում էին, որ երբ գան մեր քաղաք, ընդամենը 5-6 ամսում կհասնեն մեր թվերին», - ասել է նա: Ընդ որում, ինքը` Գրիգորյանը, գնահատել է gg-ի շուկայական արժեքը 5 մլն դոլար, քանի որ Yandex-ի առաջարկից հետո երկու ամսվա ընթացքում ընկերությունն աճել է 25-30 տոկոսով: Նա նշել է, որ gg-ի արժեքը 2014 թ.-ին 0 դոլարից աճել է մինչև 5 մլն 2016 թ.-ին` ունենալով ընդամենը 150 հազար դոլարի ներդրում: Եվ նրանք նախատեսում են հասցնել ընկերության արժեքը մինչև 50 միլիոնի 2017 թ.-ին: Բացի այդ, նրանք նշել են, որ Yandex Taxi-ի մուտքի հետևանքով ընկերության մոտ խնդիրներ են առաջացել նոր ներդրողների որոնման հարցում: Հայրենասիրությունը և շուկան Գրիգորյանի ելույթն, ըստ էության, առանձնանում էր հայրենասիրության և պատմական էքսկուրսի շեշտադրմամբ: Նա կոչ էր անում Հայաստանի քաղաքացիներին և իշխանություններին աջակցել հայրենական ընկերություններին օտարերկրյա մրցակիցների հետ պայքարում, ինչը, բնականաբար, հարցեր առաջացրեց, թե ինչու ընկերությունը չի ցանկանում մրցակցել շուկայական պայմաններով և շեշտադրում է ազգային գաղափարախոսությունը: gg-ի ներկայացուցիչը բավական բուռն էր արձագանքել այդ հարցերին` հայտարարելով, որ նրանք պ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 487
EUR 519 524
RUR 8.16 8.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ