Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն, ամփոփելով մարզական տարին, ներկայացրել է տարվա ընթացքում հայ մարզիկների նշանակալի նվաճումները, ինչպես նաև անդրադարձել հաջորդ տարվա ընթացքում սպորտի զարգացմանը միտված պետական միջոցառումներին, մարզադպրոցների կառուցման և վերակառուցման ծրագրերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով, իր խոսքում նշելով, որ կառավարությունն իր բոլոր հնարավորությունների սահմաններում շարունակելու է խթանել հայկական սպորտի զարգացու...
Կարդալ ամբողջովին