Դեպի վերեւ

Փող տվողը պահանջելու է 8 քվեաթերթիկ դուրս բերել

hraparak.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Փող տվողը պահանջելու է 8 քվեաթերթիկ դուրս բերել

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն սկսել է դիտորդների առցանց հավաքագրումը: Իրավաբանների մեծ թիմ է հավաքվել, որոնք յուրացրել են Ընտրական նոր օրենսգրքի նրբությունները: Դրանով զբաղվել է «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ն, որը «Քաղաքացի դիտորդի» մասն է: Իրավաբանները մեկնում են մարզեր եւ տեղում դիտորդների համար դասընթացներ անցկացնում: Դիտորդների որակավորման ստուգման նախնական դրույթն օրենքից հանված է, բայց նրանք պետք է տեղյակ լինեն կանոնակարգերին՝ իմանալու համար, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել, որտեղ են հնարավոր խախտումները եւ այլն: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ բոլոր հնարավոր խախտումները կոդավորված են լինելու, եւ քվեարկության օրը կազմակերպության կայքում գործելու է առցանց քարտեզ, որին դիտորդները տեղամասերից sms հաղորդագրություններ են ուղարկելու, որոնց մեջ նշված են լինելու իրենց նկատած խախտումների կոդերը: Դրանք անմիջապես արտացոլվելու են քարտեզի վրա, եւ երեւալու է, թե որ տեղամասից ինչ ահազանգեր են ստացվում: Հերիքնազ Տիգրանյանը երեկ պատասխանեց մեր հարցերին:

- Այսինքն՝ դուք նախօրոք գիտե՞ք, թե ինչ խախտումներ են լինելու։

- Այո:

- Իսկ դեպքերի կոնկրետ նկարագրություն չի՞ լինելու:

- Լինելու է: sms հաղորդագրությունը կարճ կոդ է լինելու: Հենց որ այն տեղ է հասնում, կենտրոնում ունենալու ենք բավական թվով օպերատորներ, որոնք կսպասարկեն միաժամանակ մի քանի տասնյակ տեղամասերի դիտորդներից ստացված հաղորդագրությունները եւ նրանց հետ հետադարձ կապ կտան՝ մանրամասները ճշգրտելու համար, եւ եթե դուք ահազանգի վրա «քլիք» անեք, կտեսնեք խախտման նկարագիրը` ում կողմից կատարվեց դիտորդի իրավունքի խախտում, ինչպես դրսեւորվեց եւ այլն:

- Այս պահի դրությամբ քանի՞ դիտորդ ունեք, ու Սահմանադրության հանրաքվեի օրվա համեմատ ավելի շա՞տ են լինելու, թե՞ քիչ:

- Այս պահին մոտ 2 հազար 500 գրանցված դիտորդներ ունենք: Մենք հանրաքվեին ունեցել ենք 1000-1100-ի կարգի դիտորդ ու փակել ենք մոտ 500 տեղամաս, հանրաքվեի թիվը եթե նախորդների համար ամենաբարձր ցուցանիշն էր, հիմա մենք գերազանցում ենք այն, արդեն այսօրվա դրությամբ 2 հազար 500 մարդ է գրանցված: Մենք ունենք ակտիվություն Սփյուռքից: Գիտեք, սփյուռքահայերը՝ հայտնի գործիչներ Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի հայտարարությամբ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մեջ մեր թիմի հետ են մասնակցում դիտորդական առաքելությանը: Սպասում ենք մոտ 150 դիտորդներ Վրաստանից` հայեր եւ վրացիներ, որոնք քվեարկության օրը կլինեն Հայաստանում, մեր դիտորդների հետ կլինեն տեղամասերում:

- Արդեն գումարների խոստումներ են հնչում թաղերում, սպասվում է, որ ահռելի չափի ընտրակաշառք է բաժանվելու: Խախտումների ի՞նչ նոր ձեւեր եք ակնկալում՝ կապված Ընտրական նոր օրենսգրքի հետ, որո՞նք են խոցելի տեղերը, եւ արդյո՞ք տեխնիկական սարքերի միջոցով չեն անի խախտումներ։

- Տեսեք, տեխնիկական սարքի միջոցով իրականացվում են միայն ընտրողների գրանցումը եւ անձի ինքնության հաստատումը, եւ եթե համակարգն իսկապես առանց խզման աշխատի, եւ ընտրողների ամբողջ ռեգիստրն այնտեղ մուտքագրված լինի, պետք է որ բացառվի կրկնաքվեարկության ցանկացած դեպք: Ես ավելի շատ հակված եմ մտածել, որ այս անգամ ընտրակեղծիքները կկատարվեն ոչ թե կոշտ խախտումների կամ բացակաների անուններն օգտագործելու եղանակով, որովհետեւ հրապարակվելու են ընտրողների ցուցակները, այլ, ավելի ճիշտ՝ մինչեւ քվեարկությունը: Ես ավելի հակված եմ մտածելու, որ ընտրողի ձայները կգնեն վարչական լծակների օգտագործմամբ ընտրողներին կաշառքի կամ արտոնության որեւէ խոստման միջոցով: Ես չեմ ֆիքսում միայն կաշառք բաժանելը: Տարբեր խոստումներ կարող են լինել` աշխատանքի տեղավորում, վաղաժամկետ ազատման: Հնարավոր է, որ մարդկանց ասեն, որ իրենք հսկելու են քվեար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485.75 487.5
EUR 512 516.5
RUR 8.39 8.49
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ