Դեպի վերեւ

Կարեւոր խոստում Հայաստանին. ԵՄ դեսպանը բացում է խաղաքարտերը

lragir.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Կարեւոր խոստում Հայաստանին. ԵՄ դեսպանը բացում է խաղաքարտերը

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ եթե ընտրությունը լավ անցկացվի, ապա Եվրամիությունը Հայաստանում ավելի շատ ներդրում կանի եւ ավելի շատ ծրագրեր կիրականացնի: Իհարկե պարզ չէ, թե հատկապես ինչ է պատկերացնում դեսպանը լավ ընտրություն ասելով: Միեւնույն ժամանակ աներկբա է, որ Եվրամիությունը եւ Հայաստանի արեւմտյան այլ գործընկերներ անկախության 25 տարիների ընթացքում ահռելի օժանդակություն են ցուցաբերել, անգնահատելի օգնություն են հատկացրել Հայաստանին ավելի ժողովրդավար, ավելի անվտանգ, ավելի արդիական դառնալու համար: Բայց, աններկբա է նաեւ, որ Հայաստանը անկախության առաջին տարիների շատ խոստումնալից իրավիճակից կատարել է ոչ թե քայլ առաջ, այլ հետ, մսխելով ժողովրդավարական հեռանկարը: Ներկայում ունենք այն, ինչ ունենք, եւ Հայաստանի փոփոխության տարբերակներն ու հնարավորությունը կարող են մշակվել կամ դիտարկվել արդեն առկա իրականությունից: Եվ այդ համատեքստում հարցը հետեւյալն է՝ իսկ Հայաստանում ընդհանրապես լավ ընտրություն հնարավո՞ր է, եթե չկա ազատ տնտեսություն, տնտեսական մրցակցություն, եթե կապիտալի աղբյուրը կամ տանիքը գործնականում մեկն է, երբ կապիտալն ազատ չէ իր քաղաքական կողմնորոշման հարցում, գուցե եզակի բացառություններով, որոնք սակայն ի վերջո օբյեկտիվորեն կրկին հանգում են միեւնույն կետին: Եթե չկա կապիտալի ազատություն, եթե չկա տնտեսական մրցակցային հենք, չի կարող լինել բառի բուն իմաստով լավ ընտրություն, որովհետեւ խոշոր հաշվով դա նշանակում է, որ ընտրություն չկա: Եվ այդ առումով, յուրաքանչյուր արտասահմանցի գործընկեր թերեւս արժե, որ պատկերացնի, թե, օրինակ ինչպիսի՞ն կլինի ընտրությունը իրենց, զարգացած համակարգով եւ կայացած ժողովրդավարական ինստիտուտներով երկրներում, եթե այդ երկրներում չլինի տնտեսական ազատություն, կապիտալի ազատ ձեւավորման, շարժի հնարավորություն, սեփականության անձեռնմխելիություն: Ըստ այդմ, թերեւս արժե, որ Հայաստանի ժողովրդավարության արտաքին գործընկերները, այդ թվում Եվրամիությունը, դիտարկեն իրավիճակը «պատճառահետեւանքային» հակառակ կապով: Ինչ է դա նշանակում պատկերավոր իմաստով: Գուցե արժե, որպեսզի Հայաստանում ավելի շատ ներդրումներ կատարվեն եւ ավելի շատ ծրագրեր իրականացվեն ոչ թե «լավ ընտրության» դեպքում, այլ իրապես լավ ընտրության կամ պարզապես ընտրության համա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 484
EUR 517.5 522
RUR 8.42 8.45
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ