Երգահան, երգիչ Վահագ Ռաշի նոր երգը նվիրված է իր և կնոջ ամուսնության 6-ամյակին։ Երգը, որը կոչվում է «Ես ու Դու», Ռաշը ձոնել է կնոջը և բոլոր սիրահար զույգերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգը ստեղծման հետաքրքիր պատմություն ունի: Այն գրվել է մոտ 5 տարի առաջ։
«Հիշում եմ՝ մի քանի ամիս է, որ ամուսնացել էինք, ու ինչ-որ հարցով վիճել էի կնոջս հետ, գնացել էի մյուս սենյակում քնելու։ Չէի կարողանում քնել, ուստի վերցրի կիթառն, ու ծնվեց երգի երաժշտությունը։ Երկար ժամանակ այս երաժշտությանը չէի անդրադառնում։ Ա...
Կարդալ ամբողջովին