Ապրիլին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու են 9 քաղաքական միավորներ՝ 5 կուսակցություն, 4 դաշինք:
Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվածների ցանկը՝ ըստ կուսակցությունների:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
-Խաչատուր Քոքոբելյան-«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ-ական: Մշտապես եղել է նախկին իշխանության հենասյուներից: Հաջողակ գործարար է, ճկուն բանակցող: Սակայն քաղաքական լայն գործընթացների վրա մեծ հաշվով ազդեցություն չունի: Համարվում է ամերիկամետ գործիչ:
– Հրանտ Բագրատյան- «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ: Ագրեսիվ, կոնֆլիկտային գործիչ է, իրեն մշտապես գերագնահատող: Բայց որ հետաքրքիր լուծումներ է առաջարկում հատկապես տնտեսական ոլորտի օրինագծերի քննարկումների ժամանակ, միանշանակ է: Նա ինտելեկտուալ կերպար է:
– Ստյոպա Սաֆարյան- քաղաքագետ, Աժ նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու անդամ: Ակտիվ գործիչ է, վերլուծական ունակություններով, մարդկային շփումներով եւ ընկալելի կերպար: Ընդ որում, նա ընկալելի է ոչ միայն հասարակական, այլեւ քաղաքական ու նաեւ իշխանական շրջանակների կողմից՝ որպես կառուցողական կերպար:
– Անահիտ Բախշյան- Երեւանի ավագանու անդամ
-Մասիս Այվազյան- ԱԺ նախկին պատգամավոր
– Անժելա Խաչատրյան- ԱԴԿ անդամ
-Արմեն Առաքելյան
– Սոնա Մինասյան
– Նարեկ Այվազյան
-Գագիկ Բաղդասարյան
– Աշոտ Եղիազարյան
– Զեյնալվանդյան Ներսես
– Չիթչյան Լիաննա
– Պողոսյան Արթուր
– Մխիթարյան Վահան
– Սարդարյան Գագիկ
– Շուշանյան Վաղինակ
– Հարությունյան Սամվել
– Մկրտչյան Հմայակ
– Վաչիկ Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգային ցուցակը այսպիսի կառուցվածք ունի՝
Թիվ 1. Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն: Ստյոպա Սաֆարյան (ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ), Հռիփսիմե Բոչոլյան (երիտասարդական միության փոխնախագահ), Ավետիսյան Հովսեփ (կուսակցության անդամ):
Թիվ 2. Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշեն: վարչության անդամ Առաքելյան Արմեն, ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Բաղդասարյան Գագիկ, գործարար Արա Խաչատրյան:
Թիվ 3. Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ: «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյան, անկուսակցական, «Ռիալթի» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, Իրինա Չիտչյան, ...
Կարդալ ամբողջովին