Դեպի վեր

Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով կա 32 մեղադրյալ. «Լուրեր»

armtimes.com07/30/2021, 12:18

Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով կա 32 մեղադրյալ. «Լուրեր»

32 մեղադրյալ՝ մեկ գործում: Քննչական կոմիտեն մի քանի ամիս է՝ ուսումնասիրում է Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության միջադեպը: 2021-ի ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցը ընդհատվեց Ագարակում և Մեղրիում: Ինչպես տեղեկացնում է «Լուրերը», քննությամբ պարզվել է, որ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և նրա տեղակալ Արմեն Սամվելյանը խուլիգանություն են կազմակերպել:

Գագիկ Առաքելյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Խուլիգանության մասնակիցները, որոնք եղել են մի քանի տասնյակ, և բոլորը փոխկապակցված են եղել Մխիթար Զաքարյանի հետ, սկսել են խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ՝ խաթարել են հասարակական կարգը, ինչպես նաև չեն ենթարկվել ոստիկանության, այսինքն՝ հասարակական կարգը պահպանող աշխատակիցների օրինական պահանջներին:

Քննիչի խոսքով՝ խուլիգանության բուն նպատակը Նիկոլ Փաշինյանի այցը խոչընդոտելն էր:

Գագիկ Առաքելյան - Քննության ընթացքում պարզվել է, որ խուլիգանության մասնակից անձանց բացառապես ճնշող մեծամասնությունը հանդիսացել են Մխիթար Զաքարյանի մտերիմ անձինք, որոնք եղել են կա՛մ ընկերներ, կա՛մ մտերիմ անձինք, որոնք պատկերված են այս հատվածում, ֆինանսական կախվածության մեջ գտնվող անձինք են եղել, որոնք առնչվել են նրա բիզնեսների հետ, եղել են հարազատներ և մտերիմներ, ինչպես նաև ծառայողական կախվածության մեջ գտնվող անձինք:

Ըստ քննչական կոմիտեի՝ տեղաշարժը խոչընդոտելուց բացի՝ խուլիգանության մասնակիցները հայհոյել են նաև այն քաղաքացիներին, որոնք մոտեցել և զրուցել են վարչապետի հետ: Որոշ ժամանակ անց հայհոյանքներին ավելացել են ֆիզիկական ճնշումները:

Գագիկ Առաքելյան - Խուլիգանության կատարման ընթացքում նաև ընդհարումներ՝ քաշքշոցներ են եղել ոստիկանության աշխատակիցների և խուլիգանություն կատարող անձանց միջև, որոնք վերածվել են մեծածա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր