
Մինչև բժիշկները պայքարում են մարդկային կյանքերի համար, համաճարակաբաններն էլ պատվաստանյութ են փնտրում: Մի բան հստակ է, կորոնավիրուսը փոխելու է աշխարհը՝ այդ թվում՝ քաղաքական առումով: Մի՞թե պոպուլիզմը կորոնավիրուսի հաջորդ զոհը կլինի:
Միջազգային լրատվամիջոցները վերջին շաբանթներին մեկը մյուսին հերթ չտալով գրում են որոշ պոպուլիստ լիդերների ոչ կոմպետենտ, անարդյունավետ և վտանգավոր որոշումների մասին:
Պոպուլիստներին բնորոշ որոշ հատկանիշներ հատկապես ընդգծվել են պանդեմիայի օրերին: Նրանք մերժում են իրականությունը, հանրությանը շեղում հաճախ անիրական տեսություններով և որ ամենավտանգավորն է՝ դանդաղ են գործում:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն իր կառավարության մարդկանց հորդորում էր աշխատանքի և դասի գնալ, որպեսզի տնտեսությունը չտուժի: Դոնալդ Թրամփն էլ վիրուսին չինական անվանումը տալու համար նախ լրատվամիջոցների գլխագրերում հայտնվեց որպես ռասիստ, հետո էլ թվիթերում հավելեց՝ «հենց սրա համար էլ պետք է փակել սահմանները»: Իտալացի ընդդիմադիր պոպուլիստ Մատեո Սալվինին առիթը բաց չթողեց մեղադրելու փախստականներին: Նա առանց որևէ ապացույցի Իտալիայում տարածված վարակը կապեց միգրանտների հետ: Բորիս Ջոնսոնն էլ զգուշացրեց, կգա մի պահ, երբ բոլոր բրիտանացիները կորոնավիրուսով հիվանդ հարազատ կունենան: Մի քանի օր անց պարզ դարձավ՝ Ջոնսոնի մոտ ևս կորոնավիրուս է հայտնաբերվել:
Կարդացեք նաև.
Ի՞նչ է պոպուլիզմը ...Կարդալ ամբողջովին