Խաբարովսկում չի դադարում բողոքի շարժումը, որ առաջացել է նախկին նահանգապետ Ֆուրգալի ձերբակալությունից հետո, հանուն նրա պաշտպանության: Խաբարովսկի շարժումն այդ իմաստով աննախադեպ է պուտինյան Ռուսաստանի պատմության համար:
Խաբարովսկին զուգահեռ՝ Ռուսաստանի մյուս ծայրում, այս դեպքում, իհարկե, ոչ դե յուրե, բայց դե ֆակտո ծավալվում է մեկ այլ ժողովրդական ընդվզում՝ Բելառուսում տեղի է ունեցել մի քանի տասնյակ հազարանոց հավաք նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի օգտին: Նախօրեին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր, թե ձերբակալվել են Ռուսաստանի, այսպես ասած, վագներական վարձկաններ, որոնք եկել են Բելառուս հեղափոխություն անելու համար: Տիխանովսկայան հայտարարել է, թե իրենց հեղափոխություն պետք չէ, իրենք ընդամենն ուզում են արդար ընտրություն և խաղաղ իշխանափոխություն:
Ինչո՞ւ են եկել վագներականները, ո՞վ է ուղարկել նրանց: Լուկաշենկո՞ն է կանչել օգնության՝ այսպես ասած, ռուսական վտանգ իմիտացնելու և այդպիսով հանրությանն իր շուրջը մոբիլիզացնելու համար, թե՞ Ռուսաստանն ունի վտանգի զգացում, որ Լուկաշենկոն կարող է և իմիտացնել, այսպես ասած, ընդդիմության հաղթանակ և այդպիսով դուրս գալ խաղից՝ Ռուսաստանին դնելով փաստի առաջ: Արդյոք վագներականները գնացել են այդպիսի սցենար թ...
Կարդալ ամբողջովին