Դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը կորոնավիրուսի տարածման ընթացքում իրավիճակին համապատասխան ծրագրեր է իրականացնելու: Նա նախատեսում է կազմակերպել առցանց բարեգործական համերգային ծրագրեր:
«Այս ընթացքում ես գտնվել եմ Հայաստանում և ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ փնտրել: Նոր գաղափարներ կան, որոնք արդեն իրագործման փուլում են: Առաջիկայում նախատեսվում է առցանց համերգների հետաքրքիր բարեգործական ծրագիր: Այդ նպատակով մեր տանը համապատասխան հարթակ ենք պատրաստել: Տարբեր երգիչներ և երաժիշտներ համերգներ կունենան, որոշ դեպքերում կլինեն ուղիղ եթերներ, որոշ դեպքերում համերգը նախապես կնկարահանենք և կտեղադրենք համացանցում: Դիտումների համար նախատեսված կլինի սիմվոլիկ գումար, օրինակ՝ 500 դրամ: Հավաքված գումարը որոշել ենք երկու ուղղությամբ բաշխել՝ բանակի համար, մեր հերոս տղերքի համար ինչ-որ բանով օգտակար լինել և մեր այն արվեստագետ գործընկներների համար, որոնք, համավարակով պայմանավորված, զրկվել են աշխատանքից և ֆինանսական խնդիրներ ունեն: Կարելի է ասել հաճելին օգտակարի հետ համատեղելու մի ձև ենք գտել, քանի որ, համավարակով պայմանավորված, գուցե դեռ երկար ժամանակ...
Կարդալ ամբողջովին