Դեպի վեր

Արթուր Ղազինյանը հինգերորդ անգամ չընտրվեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

azatutyun.am09/28/2021, 5:18

Արթուր Ղազինյանը հինգերորդ անգամ չընտրվեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը այսօր արդեն հինգերորդ անգամ չընտրվեց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ եթե ընդդիմությունը ևս մեկ անգամ առաջադրի նույն թեկնածուին, ապա հանձնաժողովը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կառաջարկի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անել, որով կսահմանվի՝ եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը, այս դեպքում «Հայաստան» խմբակցությունը պետք է առաջադրի նոր թեկնածու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը քննարկումը անիմաստ որակեց և առանց իրենց թեկնածու Ղազինյանին ներկայացնելու հեռացավ սենյակից։ Նրա օրինակին հետևեցին նաև գործընկերները՝ Արթուր Ղազինյանը և Արամ Վարդևանյանը, ինչի հետևանքով կրքերը հանձնաժողովում թեժացան:

Հանձնաժողովի հաջորդ նիստին Անդրանիկ Քոչարյանին կփոխարինի իշխանական խմբակցությունից Արմեն Խաչատրյանը

Մինչ հեռանալը՝ դեռ նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը խոսեց օրակարգի 2 -րդ հարցից, ըստ որի հանձնաժողովի հաջորդ նիստին Անդրանիկ Քոչարյանի բացակայության ընթացքում վերջինիս պետք է փոխարինի, այսինքն՝ նիստը նախագահի իշխանական խմբակցությունից Արմեն Խաչատրյանը: Ասաց՝ արդեն պարզ է, որ Ղազինյանն այս անգամ էլ չի ընտրվի և պնդեց՝ այս ամենը անօրինական է:

«Եթե օրենքը նախատեսում է, որ ընդդիմությունը կարող է ներկայացնել կոնկրետ առաջադրում, դա ինքնին հակառակ դաշտում գործողին պետք է հենց Դոնթի բանաձևի, որը օրինականության սկզբունքի երաշխավորն է, սահմանափակի», - ասաց Վարդևանյանը:

«Դոնթի բանաձևը ճիշտ եք ասում, բայց Դոնթի բանաձևը շանտաժի բանաձև չէ, Դոնթի բանաձևը երկխոսություն գտնելու և պարտադրանքից դուրս գալու բանաձև է», - արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը:

Եթե հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգներ, կունենայինք 3600-ին մոտ պակաս թվով զոհեր. Ղազինյան

Ղազինյանն էլ իր հերթին մինչ հեռանալը առաջարկեց հանձնաժողովի նիստի օրակարգում ներառել ևս մեկ հարց՝ ենթահանձնաժողով ստեղծելու մասին հետևյալ օրակարգով՝ ինչո՞ւ հոկտեմբերի 7-ի դրությամբ պատերազմը չի կանգնեցվել, չնայած ռուսական կողմի առաջարկին։

«Ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք պաշտոնական տվյալներով ընդամենը 356 զոհ, եթե չեմ սխալվում, այսօր ենք ունենք 3900-ին մոտ: Եթե ամսի 7-ին պատերազմը կանգներ, մենք կունենայինք 3600-ին մոտ պակաս թվով զոհեր: Այդ մար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր