Դեպի վեր

Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս

panarmenian.net09/23/2022, 10:24

Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս

23 սեպտեմբերի 2022 - 14:21 AMT

PanARMENIAN.Net - Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դա պարզել է Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ։

Պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021-ին իրականացրել է Երևանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ կազմել է 128 մլն 686 հազար դրամ:

Այն Կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2021-ի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով 128 մլն 686 հազար դրամով օտարվել է քաղաքացի Ա.Ա.-ին:

Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի e-cadastre.am կայքում առկա տվյալների համաձայն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 229 մլն 483 հազար 863 դրամ, այսինքն՝ մոտ 2 անգամ ավելի վաճառքի և գնահատման արժեքից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրված փաստերը վկայում են, որ ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից 2021-ի ապրիլի 8-ին կազմված և նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման հաշվետվությամբ՝ մոտ 229․5 մլն դրամ արժեքով շինությունը գնահատվել է 128.6 մլն դրամ, որն էլ հիմք է ըն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր