Դեպի վեր

ՀՀ բանկային համակարգը պատրաստ չէ կանխիկ դոլարի նման պահանջարկին, գործադիրը, ԿԲ-ը պետք է լուծումներ փնտրեն․ Պարսյան

yerkir.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

ՀՀ բանկային համակարգը պատրաստ չէ կանխիկ դոլարի նման պահանջարկին, գործադիրը, ԿԲ-ը պետք է լուծումներ փնտրեն․ Պարսյան

Ռուսաստանի մի շարք բանկեր, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով անջատվեցին SWIFT համակարգից, այլեւս չեն կարողանում աշխատել ամերիկյան բանկերի հետ եւ լուծել իրենց կանխիկ դոլարի հարցը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը` խոսելով բանկային համակարգում ստեղծված իրավիճակի մասին:

«Վերջին ամիսներին մենք ունենք արտահանման 5%-ի աճ, այսինքն՝ դոլարի բավական մեծ քանակություն է եկել Հայաստան։ Այս ամենը մեր ներքին շուկայում հանգեցրել է դոլարի որոշակի ավելցուկի։ Մենք բանկային հաշիվների վրա ունենք մեծ քանակությամբ դոլար, բայց էլեկտրոնային դոլարները թղթայինի վերածելու տարբերակ չունենք»,– ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանում կա կանխիկ դոլարի պահանջարկ, ինչը Ռուսաստանի շատ քաղաքացիներ կարող են բավարարել հայաստանյան բանկերի միջոցով։ Մինչեւ հակամարտությունը հայկական բանկերն իրենց դոլարի խնդիրը լուծում էին նաեւ ռուսական բանկերի միջոցով, որն էլ իր հերթին դիմում էր ամերիկյան բանկին։

«Հիմա ամերիկյան բանկը չի տալիս ռուսական բանկին, եւ հայկական բանկերը, որոնք միայն ռուսական բանկերի հետ էին աշխատում, կանգնած են փաստի առջեւ եւ չեն կարողանում կանխիկ դոլար բերել, քանի որ հնարավորություն չունեն ռուսական բանկերը։ Հիմա Հայաստանում կա ընդամենը 2-3 բանկ, որոնք կարողանում են կանխիկ դոլար բերել այն էլ ԱՄՆ-ից։ Նրանք բերում են դոլարը վաճառում մյուս բանկերին, բայց նրանք չեն կարողանում այն ծավալով բերել դոլարը, որը թույլ կտա բավարարել բոլոր բանկերի պահանջարկը»,– բացատրեց նա։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ մարդիկ հաճախ են հարցնում, թե եթե կանխիկ դոլարի նկատմամբ կա պահանջարկ՝ ինչու է այն արժեզրկվում։ Ըստ նրա՝ խնդիրն այն է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 410 422
EUR 411 436
RUR 6.3 7.44
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր