Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին: Այն պայմանավորված է առանձին տնտեսավարողների մոտ կորոնավիրուսի շարունակվող ազդեցության հետևանքով առաջացած ընթացիկ իրացվելիության հետ կապված խնդիրների մեղմման, փոփոխված տնտեսական իրավիճակում վերջիններիս զարգացմանը նպաստելու և փոփոխված իրավիճակում «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման» շրջանակում տրամադրվող օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։
Նախագծով առաջարկվում է միջոցառման շրջանակներում տրամադրվող օժանդակության պայմանների վերանայում, մասնավորապես՝ 1. տնտեսավարողների շրջանակի ընդլայնում՝ ՀՀ Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող կազմակերպությունների մասով, 2. միջոցառման շրջանակում տրամադրվող վարկերի օգտագործման նպատակների վերանայում՝ ընթացիկ ֆինանսական խնդիրների լուծման և գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորությունների սահմանում, 3. միջոցառման շրջանակում տրամադրվող վ...
Կարդալ ամբողջովին