«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից «Հայաքվե» նախաձեռնությանը։
Դավոյանը նկատեց՝ սկզբում խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում էր, որ կապ չունի նախաձեռնության հետ, այն քաղաքացիական է, իսկ այսօր արդեն դրա վերաբերյալ հրավիրում են լսումներ Ազգային ժողովում։
«Ամեն ինչ ներկայացնում ենք այնպես, ինչպես դուք եք ուզում, այս ընթացքում ԱԺ ամբիոնից ցանկացած առիթով ասում եք, որ ձեր ժամանակներում երանելի բանակցային իրավիճակ էր, իրականում դա չի նշանակում, որ դուք ճիշտ եք, գուցե տեխնոլոգիա է, որ նույն բանը շատ կրկնում եք մարդիկ սկսեն հավատալ, որ դուք ճիշտ եք ասում, հիմա 1990 թիվը չի, ինտերնետ կա, բանակցային փաստաթղթերը հրապարակված են։ Երբ «Հայաքվեի» վերաբերյալ այս ամեն ինչը սկսվեց, ասում եք, որ դուք դրա հետ կապ չունեք, հետո բոլորդ ստորագրեցիք այդ նախագիծը, հետո ինչ–որ հայտարարություն հայտնվեց Աժ–ում, և լսումներ տեղի ունեցան, հիմա ակնհայտ է դառնում, որ խորհրդարանական լսումները կարող են ներկայացնել միայն խմբակցությունը։ Իմ մոտ համոզմունք է առաջանում, որ բերել եք այս նախագիծը, որպեսզի կարողանաք լսումներ հրավիրել»,– ասաց նա։
Վերջինս հարց ուղղեց Մինասյանին՝ ինչպես է պատկերացնում, որ իրենց խոսքով բնորոշված դավադիրները՝ իշխանո...
Կարդալ ամբողջովին