Դեպի վեր

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց իր ու Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին

armenpress.am06/11/2021, 3:30

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց իր ու Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին

Հունիսի 20-ի ընտրություններից մեկ օր անց արձանագրվելու է, որ Հայաստանում հեղափոխությունը շարունակվել է, սակայն թավշյա մանդատը փոխարինվելու է պողպատյա մանդատով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աչաջուրում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ մեղադրում են, որ հեղափոխությունից հետո մենք բավարար կոշտ չենք եղել: Սակայն դա այդպես էր, որովհետև 2018-ին մենք կանգնեցին ձեր առաջ ու ասեցինք, որ դա սիրո ու համերաշխության հեղափոխություն է: Մենք ձեզ խոստում ենք ունեցել տված: Ամենավատ բանն է, որ մարդկանց դատապարտում են անձնական որոշումներով, որովհետև պետք չէ հույսը դնել անձանց վրա, պետք է հույսը դնել ինստիտուտների վրա, ու մենք ձգտել ենք հասնել հենց ինստիտուցիոնալ կայացման: Ինստիտուցիոնալ կայացման ճանապարհը բավականին երկար ճանապարհ է, իսկ հունիսի 21-ից մենք հաստատելու ենք իրավունքի ու օրենքի դիկտատուրա, որովհետև այս երեք տարիներին այդ ինստիտուցիոնալ կայացման վրա այնքան ենք աշխատել, որ հիմա այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ դատական համակարգից սկսած մինչև մնացած բոլոր համակարգերը, պետք է սկսեն աշխատել», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ամենաաբսուրդ մեղադրանքն այն է, որ իրենց ասում են, թե իրենք թույլ իշխանություն են:

«Իրականում մենք թույլ իշխանություն չենք, և դրա ապացույցը այն է, որ այն ամենի միջով, որ մենք անցանք, ոչ մի ուրիշ իշխանություն դրան չէր դիմանա: Իհարկե, մենք հասկանում ենք, որ առաջին հերթին ձեր շնորհիվ ենք դիմացել», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ դիմելով աչաջուրցիներին:

Փաշինյանը մանրամասներ պատմեց նաև ԳՇ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ իր հարաբերությունների մասին. «Իմ՝ վարչապետ դառնալուց Օնիկ Գասպարյանը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով: Հետագայում իմ միջնորդությամբ իրեն շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ պատերազմի ժամանակ, իմ նախաձեռնությամբ, գեներալ-գնդապետի կոչում: Երբ ես միջնորդել եմ իրեն ԳՇ պետ նշանակելու, ես իրեն ասել եմ՝ Օնիկ,ես մենակ մի բանից եմ վախենում, իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ամուր կապեր ունես: Ինքը պատասխանել է, որ ոչ՝ խնդիր չունես, մի անհանգստացիր: Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Պատերազմի ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ ես պետք է լսեմ միայն իր ասածը: Սակայն հետագայում՝ նոյեմբերի 20-ին, Օնիկը Սյունիքի մարզում հանդիպում է որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում Սերժ Սարգսյանի հետ, այս ընթացքում իմ մասին ամենավերջին բառերն են ասում, հետո պայմանավորվում են, որ պետք է իրար հետ հանդիպեն: Այդ երեկոյան Օնիկի նախաձեռնությամբ մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Այ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր