Դեպի վեր

Ամբողջությամբ սեւ. վնասված ձեռքով Վարդանյանը, վայրի Մուկուչյանը եւ 90-ականների ոճով Հարությունյանը

bravo.am09/19/2023, 8:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Ամբողջությամբ սեւ. վնասված ձեռքով Վարդանյանը, վայրի Մուկուչյանը եւ 90-ականների ոճով Հարությունյանը

Երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան էր: BRAVO.am-ը ներկա է եղել առաջին ցուցադրությանը, իսկ մինչ այդ հետեւել է հյուրերին ու մի քանիսի հետ քննարկել նրանց ընտրած զգեստները:Ֆիլմի անվանը համապատասխան՝ ցանկալի էր, որ հյուրերը ներկայանային սեւ զգեստներով, ինչն էլ մեծ մասն արել էր:

Ելենա Վարդանյան

Ֆիլմի գլխավոր հերոսուհիներից Ելենա Վարդանյանը խոստովանեց, որ պրեմիերայի համար հագուստ ընտրելը բավական բարդ է եղել:

«Ցուցադրությունից 2 օր առաջ ընկել եմ ու ձեռքս վնասել. 11 կար են դրել, դրա համար էլ որոշակի խնդիրներ էին առաջացել: Բարեբախտաբար, արագ կողմնորոշվեցի, թե ինչ եմ հագնելու: Քանի որ ձեռքս պետք է որեւէ կերպ քողարկեի, ընտրել եմ այն, ինչն ամենահարմարն էր այս պարագայում: Այսօր մեծ հաճույքով կկրեի նաեւ ֆիլմի իմ զգեստը, այն 50-60 ականների ոճով է եւ շատ էլեգանտ, ինձ միանգամից օգնեց կերպարի մեջ մտնել»,- նշեց դերասանուհին:

10


Վարդանյանը նաեւ խոստովանեց, որ առհասարակ սեւ հագուստ սիրում է, քանի որ շիկահեր է, այդ գույնն իրեն առանձնահատուկ է սազում:

Լիկա Մեսրոպյան

Իր երկար ու էլեգանտ զգեստով առանձնանում էր նաեւ Լիկա Մարտիրոսյանը, որը ֆիլմը դիտելու էր եկել որդու հետ:

«Քանի որ պրեմիերան սեւազգեստ կանանց մասին է, ինքս էլ սեւ եմ ընտրել: Այս գույնը շատ եմ սիրում, այն ավելի է հավաքում ու կոկիկացնում մարդուն: Հյուրերից դեռ շատերին չեմ հասցրել տեսնել, ընդհանրապես այնքան վատ բնավորություն ունեմ՝ չեմ նկատում, թե մարդիկ ինչ են հագնում. արտաքինի վրա ուշադրություն չեմ դարձնում, բայց փոխարենը նրանց ներքին գեղեցկությունն եմ տեսնում»,- ասաց նա:

10


Ինչ վերաբերում է ֆիլմի հերոսուհիների զգեստներին, որոնք հատուկ ցուցադրվում էին այդ օրը, Լիկան նշեց, որ հատկապես հավանել է Լուիզա Ներսիսյանի եւ Ելենա Վարդանյանի կերպարները:

Անի Լուպե

Դերասանուհին պատմեց, որ երկար է սպասել ֆիլմի պրեմիերային եւ դրա համար շատ լավ պատճառ ունի՝ երկրորդ ռեժիսորն իր հարսն է՝ Լիլիթ Ֆրանգուլյանը:

«Հաճախ է խոսել ու պատմել ֆիլմի մասին: Գոռի հետ աշխատել է նաեւ «Ազնիվ գողեր» ֆիլմի համար: Գիտեմ, որ նկարահանումը շատ լավ է անցել»,- ասաց Անին:

Նա նշեց, որ զգեստապահարանում թեեւ շատ սեւ զգեստներ չունի, բայց ընտրությունն արագ է կատա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր