2013 թվականի օգոստոսին Վենսան Կասելն ու Մոնիկա Բելուչին ամուսնալուծվեցին: Դրանից 2 տարի անց դերասանը հանդիպեց Թինա Կունակիին ու 2018-ին ամուսնացավ 2-րդ անգամ:Տարիքային հսկայական տարբերությունը՝ 30 տարի, չխանգարեց նրանց սիրել իրար ու դառնալ ամենագեղեցիկ ու նորաձեւ զույգերից մեկը:
Ծանոթությունը
Վենսանը միշտ սիրել է իրենից տարիքով մեծ կանանց: «Այդ անհարմար պահը» ֆիլմում նրա մարմնավորած 45-ամյա հերոսը սիրահարվում է 17-ամյա աղջկա: Վենսանն իսկապես չէր հասկանում, թե դա ինչպես է հնարավոր: Սակայն հենց ինքն էլ ընկավ նույն թակարդը: 2015-ին ծանոթացավ 18-ամյա սկսնակ մոդել Թինա Կունակիի հետ: Նրանք առաջին անգամ հանդիպել են Իբիցայում, որտեղ երկուսն էլ կարճատեւ հանգիստ էին վայելում:
Թինայի ուշադրությունը միանգամից է գրավել սերֆի վրա հիանալի հնարքներ անող սպիտակ մազերով տղամարդը, որին նա չէր ճանաչում: Թինան փոքր տարիքում զբաղվել է լողով ու երազել Օլիմպիական չեմպիոն դառնալ, բայց վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտը: Այդ պահից սկսած՝ դադարել է երկարաժամկետ պլաններ կազմել՝ ապրելով այս օրով ու պատկերացում չունենալով, թե վաղը որտեղ կհայտնվի: Հենց այդպես պատահական էլ հայտնվել է Իբիցայում՝ պլանավորած Փարիզի փոխարեն:
«Մեծացել եմ գյուղում, հեռուստացույց չունեինք ու կինո էլ չէինք գնում: Իմ բոլոր հետաքրքրությունները սահմանափակվում էին ֆուտբոլով ու դպրոցով: Մինչ մեր հանդիպումը ոչինչ չէի էլ լսել Վենսան Կասել դերասանի մասին, մինչեւ այն պահը, երբ նրա շուրջը նկատեցի պապարացիների»,- պատմել է Թինան:
Մինչդեռ Վենսանը նրան ուշադրություն է դարձրել միանգամից. բարում դերասանին անտարբեր չի թողել վարակիչ ժպիտ ունեցող Թինան, որն իր շուրջն էր հավաքել բոլոր հմայիչ տղամարդկանց:
A post shared by tina kunakey (@tinakunakey)
Ընդհանուր ծանոթի շնորհիվ սկսել են խոսել, ու Թինան խնդրել է իրեն էլ սովորեցնել կանգնել սերֆի վրա: Վենսանը հանդիպում է նշանակել հաջորդ առավոտյան:
Սերը
Նրանք մի քանի ալիք են ենթարկել իրենց ու որոշել միասին զբոսնել: Թինային դուր էին գալիս Վենսանի պատմությունները կյանքի ու նկարահանումների մասին, իսկ նա մեծ սիրով վարակվում էր աղջկա անմիջականությամբ, էներգիայով ու անհոգությամբ:
Սկսել են ամեն օր հանդիպել, փորձում էին այնպիսի վայրերում լինել, որտեղ լուսանկարիչները նրանց չեն գտնի: Կասելի վերաբերմունքը մոդելների նկատմամբ սկսել է աստիճանաբար փոխվել: Նրան էլ չէին նյարդայնացնում Կունակիի անդադար սելֆիները, թեթեւ զրույցներն ու նախընտրած ֆիլմերը: Թինան էլ ուշադրություն չի դարձրել, որ Վենսանն անգամ իր հորից է մեծ, նրանք պարզապես միասին իրենց լավ էին զգում: Հենց մոդելի շնորհիվ Կասելն էջ բացեց Ինստագրամում ու սովորեց այն վարել:
A post shared by VINCENT CASSEL (@vincentcassel)
Աստիճանաբար դերասանը նկատեց, որ իրեն դուր չի գալիս, թե ինչպես են այլ տղամարդիկ նայում Թինային ու սկսեց խանդել: Այդպես էլ այդ հարաբերությունները վերածվեցին սիրավեպի, որոնք սկզբում տարածության վրա էին: Վենսանը վերադարձավ Բրազիլիա, որտեղ մի քանի տարի է՝ ապրում էր, իսկ Թինան ծնողների մոտ՝ Բիարից: Մի քանի ամիս անց Թինան պնդեց, որ Վենսանը ծանոթանա իր եղբայրների հետ: Սկզբում նրանք մտավախություն ունեին, բայց նույնպես հավանեցին դերասանին:
2016-ին զույգն արդեն չէր թաքցնում, որ հանդիպում է, իսկ տարեվերջին միասին միջոցառման ներկա եղան: Նրանք այցելեցին Victoria’s Secret-ի շոուն: Միայն Կասելի կողքին հայտնվելն էլ բավական էր, որ Թինան նկարահանվի բազմաթիվ բրենդների գովազդներում:
Որոշ ժամանակ սիրահարներն ապրում էին Բրազիլիայում, քանի որ դերասանը պաշտում է այդ երկիրը, սակայն հանուն սիրելիի համաձայնեց վերադառնալ Ֆրանսիա:
Ամուսնությունը
2018-ի Ամանորը նրանք միասին դիմավորեցին, դրանից հետո ամեն ինչ ավելի լրջացավ: Կասելն ամուսնության առաջարկություն արեց, որին հաջորդեց ճոխ հարսանիքը: Այն տեղի ունեցավ Ֆրանսիայի հարավում գտնվող փոքրիկ Բիդարտ քաղաքում, որտեղ նրանք արդեն տուն էին գնել: Հարսը կրում էր հատուկ իր համար կարված Vera Wong-ի գեղեցիկ զգեստ: Վենսանը սպիտակ կոստյումով էր:
Իրենց հարսանիքի մանրամասները գաղտնի չպահեցին, դրա շնորհիվ էլ բազմաթիվ կադրեր կան, որոնցում երջանիկ տեսք ունեն ու վայելում են իրենց յուրահատուկ օրը:
«Սիրահարված եմ ու համոզված, որ շատ երեխաներ կունենանք»,- խոստովանեց դերասանը: Քչերն էին հավատում, որ Թինան կթողնի կարիերան ու երեխա կունենա, բայց սխալվո...
Կարդալ ամբողջովին