Դեպի վեր

Մարզային JAZZաֆիկացիա. «Վահագն Հայրապետյան տրիոյի» ջազային ռիթմերը կողողեն սահմանամերձ համայնքները

armenpress.am07/22/2021, 10:24

Մարզային JAZZաֆիկացիա. «Վահագն Հայրապետյան տրիոյի» ջազային ռիթմերը կողողեն սահմանամերձ համայնքները

Ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և Arm.Strong Production ընկերությունը օգոստոսի 1-3-ը հանդես կգան «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծով, որը կյանքի կկոչվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Վահագն Հայրապետյանն ասաց, որ օգոստոսի 1-ին երաժիշտները ելույթ կունենան Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում, օգոստոսի 2-ին՝ Լոռու մարզի Օձուն գյուղի արվեստի դպրոցում, օգոստոսի 3-ին՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը։

Հայրապետյանն ընդգծեց՝ «Վահագն Հայրապետյան տրիոն» (Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր, Մակար Նովիկով՝ կոնտրաբաս, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ) կկատարի ինչպես ջազային ստանդարտներ, այնպես էլ Վահագն Հայրապետյանի՝ հայտնի ժողովրդական մեղեդիների մշակումները։ «Տրիոյի հետ, որպես հատուկ հյուր, ելույթ կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Երգչուհին և տրիոն կներկայացնեն համաշխարհային և հայկական երաժշտարվեստի գլուխգործոցները՝ մշակված հատուկ «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծի համար»,- նշեց Հայրապետյանը:

Յուրաքանչյուր համերգ կուղեկցվի նաև դասախոսություններով, որոնց շրջանակներում կներկայացվի կատարվող ստեղծագործությունների պատմությունը, կխոսվի համաշխարհային և հայ երաժշտարվեստում այդ ստեղծագործությունների դերի, նշանակության, կարևորության մասին: Համերգից հետո արտիստները պատրաստակամությամբ կպատասխանեն ունկնդրի հարցերին: Համայնքի ներկայացուցիչների ցանկության դեպքում ծրագրի մասնակից երաժիշտները կանցկացնեն նաև վարպետության դասեր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր