SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գավառ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Խաչիկ Խ-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վարդան Հարությունյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խոհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Խաչիկ Խ-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 18-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քնիչները պարզել էին, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էդվարդ Հ․-ն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա եղել էր դանակահարված՝ մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներով։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ մահացածին շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց էր տեղափոխել Գավառ քաղաքի Սայադյան փողոցի 15 հասցեից։
Տեղում պարզվել էր, որ նշված տունը պատկանում է Գավառի բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Մ․-ին։
Տունը, որը երկհարկանի է, 1-ին և 2-րդ հարկերի տարբեր սենյակ...

Կարդալ ամբողջովին