Մեր սննդի մեջ հատուկ տեղ է գրավում նատրիումի հիդրոկարբոնատը (կերակրի սոդան): Առաջներում այն լայնորեն կիրառվում էր (մյուս հիմքերի նման) ստամոքսահյութի բարձր թթվայնության , ստամոքսի խոցի և 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում. սոդան չեզոքացնում է ստամոքսահյութի աղաթթուն: Սակայն սոդայի կիրառումը միայն ստամոքսի այրոցքն ու սպասքը փայլեցնելով չի սահմանափակվում: Այն իր արժանի տեղն ունի տնային դեղատուփում: Ահա այն դեպքերը, երբ կարելի է հաջողությամբ սոդա կիրառել: Կարիեսի կանխարգելում. բերանի խոռոչում մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացող թթվայնությունը քայքայում է ատամի էմալը: Այդ թթուները կարելի է չեզոքացնել բերանը օրական մի քանի անգամ սոդայի լուծույթով ողողելով: Նույն արդյունքը կարելի է ստանալ նաև սոդայի մեջ թաթախած ատամի խոզանակով ատամները մաքրելով: Այն նաև հղկող ազդեցություն ունի, ինչի շնորհիվ փայլեցնում է ատամները` առանց էմալը վնասելու: Ոտքերի վատ հոտի դեպքում, ոտքերի համար նախատեսված ջրի մեջ մի քիչ սոդա ավելացնելով, կարող եք մանրէների արտադրած թթուները չեզոքացնել, որոնք ոտքերի տհաճ հոտի մեղավորներն են: Այն արդյունավետ է նաև թևատակերի վատ հոտի դեպքում: Միջատների խայթոցի դեպքում. կծած տեղերը արյուն բերելու աստիճան քորելու փոխարեն, ավելի լավ է սոդան ջրով բացել, խյուս պատրաստել ու կծած տեղերին քսել: Այն կհանգստացնի նաև այլ բնույթի քորերը: Շփաբորբի դեպքում. սոդայաջրով թրջոցները բարելավում են երեխաների հարված մասերը: Դրանք նվազեցնում են քորն ու արագացնում ապաքինումը: Ցիստիտ. հիվանդածին մանրէներն ապրում են միզապարկում` թույլ թթվային միջավայրում: Եթե ձեր միզապարկը վարակի զոհ է դարձել, ուրեմն հետճաշյա գերազանց ըմպելիք է ջրով ու սոդայի խառնուրդով պատրաստված փրփրան կոկտեյլը: Արևահարության դեպքում. գոլ ջրով լի վաննայի մեջ մի քիչ սոդա խառնեք, ինչը փափկացնում է ջուրը` վերածելով այն գրգռված մաշկի համար հանգստացնող թրջոցի: Կորկորդացավի դեպքում. խառնեք 0,5 թեյի գդալ սոդան մեկ բաժակ ջրի մեջ ու 4 ժամը մեկ ողողեք կոկորդը: Այն չեզոքացնում է թթուն, որը ցավ է առաջացնում: Այս լուծույթով ողողումը բերանի խոռոչի բորբոքային պրոցեսը կվերացնի: Բերանի վատ հոտի դեպքում ջրածնի գերօքսիդի հետ խառնուրդը հզոր օքսիդացնող հատկություն ունի, որը ոչնչացնում է վատ հոտ առաջացնող մանրէները: Դրա համար հարկավոր է մեկ ճաշի գդալ սոդան խառն...
Կարդալ ամբողջովին