«Ադրբեջանի իշխանությունների վարած հայատյաց քաղաքականությունն իր դրսեւորումներն է ունեցել այդ պետության ստեղծման մեկդարյա պատմության ամբողջ ընթացքում։ Ձեռագիրը նույնն է, նպատակը՝ մեկը։ 1988-90 թթ. իրականացված հայկական ջարդերը, որոնք ընթանում էին համաշխարհային եւ մասնավորապես Խորհրդային Միության քաղաքական ճգնաժամի պայմաններում, թվում էր, թե կանցնեն աննկատ աշխարհի համար։ Սակայն «The New York Times» թերթի 1990 թ. հուլիսի 27-ի համարում տպագրվում է համաշխարհային հեղինակավոր մի քանի տասնյակ մտավորականների բաց նամակն ուղղված միջազգային հանրությանը, որով բարձրաձայնում են հայկական ջարդերի մասին՝ պահանջելով խորհրդային իշխանություններից եւ միջազգային հանրությունից աներկբայորեն դատապարտել հակահայկական ջարդերը եւ հատկապես ռասիստական գաղափարախոսությունը, ինչպես նաեւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ երաշխավորելու հայերի պաշտպանությունն ու անվտանգությունը Կովկասում եւ Խորհրդային Միության այլ մասերում։
ԱԺ պատգամավոր, պատմաբան Նարեկ Մկրտչյանի համոզմամբ, պարտադիր չէ այս թեմային անդրադառնալ միայն հ...
Կարդալ ամբողջովին