ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիությամբ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ դարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր ոստիկանության տված տեղեկանքի հիման վրա: Այլ կերպ ասած, օտար երկրի քաղաքացի Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ԱԺ պատգամավոր է դարձել, գրանցվել որպես թեկնածու, հետո մանդատ ստացել, քանի որ ՀՀ ոստիկանությունը տեղեկանք է տվել, որ նա ՀՀ քաղաքացի է և միայն ՀՀ քաղաքացի:
Ոստիկանությունը չգիտե՞ր, որ Ռուբեն Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է: Որևէ մեկը գիտե՞ր, թե՞ ոչ: Որևէ մեկը գիտե՞ր, որ Միքայել Հարությունյանը, որը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվում, այլ երկրի քաղաքացի է: Ու բացարձակապես կապ չունի, թե որ երկրի, թեև բուն խորքային իմաստով, իհարկե, անկասկած նշանակալի է, որ խոսքը ՌԴ քաղաքացի լինելու մասին է, հաշվի առնելով Հայաստանի խորհրդային անցյալն ու ԽՍՀՄ փլուզումից հետո դե յուրե անկախությունից իրական անկախության անցնելու ռազմավարական հրամայականը:
Կա իսրայելցի գործակալ-լրտեսի հայտնի պատմությունը, որը Սիրիայի կառավարական հիերարխիայում հասել էր բավականին բարձր պաշտոնի և հավակնում էր նշանակվել անգամ պաշտպանության նախարար: Նա, այսպես ասած, բացահայտվել է պատահականության բերումով: Էլի Կոենը Կամիլ Ամին Տաաբետ անվան ներքո 1960-ականների սկզբին Սիրիայում կարողացել էր վայելել տեղի ռազմական և քաղաքական էլիտայի վստահությունը, ներգրավվել քաղաքական կյանքում և անգամ հավակնել Սիրիայի նախագահի պաշտոնի՝ ձերբակալվելու պահին լինելով երրորդը թեկնածուների շարքում: Նրա լրտեսական գործունեությունը բացահայտվել էր, ըստ էության, ինչ-որ իմաստով պատահաբար: Ամենևին հավակնություն չկա, անշուշտ, համեմատել Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին պատմության մեջ մտած գործիչների հետ, բայց հարց է առաջանում՝ ընդհանրապես, Հայաստանի պետական կառավարման համակարգում անցնող մոտ երեսուն տարիների ընթացքում ովքեր և ինչ սկզբունքով են ներթափանցել, և ովքեր և ինչ սկզբունքով են Հայաստանո...
Կարդալ ամբողջովին