Հունվարի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Անն Թովթ Սորենսենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սորենսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերին, ներառյալ Եվրոպական Միության շրջանակներում գործընկերությանը՝ երկուստեք կարևորելով ԵՄ խորհրդի Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման ...
Կարդալ ամբողջովին