Ի՞նչ էկոլոգիական և սոցիալական խնդիրներ կարող է լուծել ինտենսիվ այգիների հիմնումը: Ինչպե՞ս հիմնել, որո՞նք են դրանց առավելությունները: Որո՞նք են հիմնական էկոլոգիական մարտահրավերները, որոնք ազդում են նաև գյուղատնտեսության վրա:
Հարցերի պատասխանները տվել են Կոնվերս Բանկում, որը գյուղատնտեսության ոլորտում առաջարկում է ֆինանսավորման լայն գործիքակազմ:
-Աշխարհում՝ այդ թվում և Հայաստանում հողերի դեգրադացիան և անապատացումը լուրջ էկոլոգիական մարտահրավեր են: 2021թ-ին հայտնի մարտահրավերներին գումարվեց ևս մեկը՝ ոռոգման ջրերի սակավությունը, ինչի պատճառով՝ երկարաժամկետ կտրվածքով, մշակվող հողերի մակերեսի նվազում կարող է գրանցվել: Այս իրավիճակում ի՞նչ կարող են ձեռնարկել ֆերմերները կամ մարդիկ, ովքեր ցանկանում են գյուղատնտեսությամբ զբաղվել:
- Ողջ աշխարհում ընդունված տարբերակը ինտենսիվ գյուղատնտեսությունն է. այս պարագայում՝ ինտենսիվ այգիների հիմնումը: Ի տարբերություն ավանդական ծառատեսակների, թզուկաճ ծառերը շատ բարձր չեն լինում, խորը արմատային համակարգ չեն ունենում, ուստի և ոռոգվում են կաթիլային ցանցով: Ի դեպ, այս համակարգին անցման շնորհիվ Իսրայելում կրճատվեցին անապատացող կամ անապատային հողերը, զարգացավ գյուղատնտեսությունը:
-Որո՞նք են այդ համակարգի առավելությունները:
- Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումը հնարավորություն է տալիս լուծել միանգամից մի քանի խնդիր: Նախ, տարբեր գնահատականներով, մինչև 3 անգամ նվազեցնել ջրի ծախսը՝ խնայելով գումար: Մյուս կողմից, հնարավոր է դառնում կառավարել պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործումը ու ավելի նպատակային դարձնել դրանց մատակարարումը, չոր հողում մոլախոտեր ավելի վատ են աճում: Եվ, ի վերջո, կաթիլային ոռոգման համակարգի օգտագործմամբ կրճատվում են ջր...
Կարդալ ամբողջովին